374
21
2808
Beeline-ն ընդլայնում է Hi-Line ծառայության հասանելիությունը

Beeline-ն ընդլայնում է Hi-Line ծառայության հասանելիությունը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում  է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի հեռախոսաֆիկացման և Լոռու մարզի Ախթալա քաղաքի թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին։ Աշխատանքների արդյունքում կտեղադրվեն նոր մայրուղային գծեր, այդ թվում՝ օպտիկամանրաթելային, կվերակառուցվեն գործող կապի հանգույցներն, իսկ Ախթալա քաղաքի  գործող բաժանորդային գծերը կվերամիցվեն նոր թվային կայանին։ Վերոնշյալ աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա դեկտեմբերի վերջին։

Միևնույն ժամանակ «ԱրմենՏել» ընկերությունը կիրականացնի ADSL2+ տեխնոլոգիաների տեղադրում Տավուշի մարզի Ոսկեպար և Աչաջուր համայնքներում, ինչի արդյունքում համայնքների բնակիչները հնարավորություն կունենան օգտվել լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններից:

«Ձգտելով դարձնել կյանքն ավելի լավ՝ «ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է  զարգացնել կապի ենթակառուցվածքները մարզերում: Ուրախ եմ տեղեկացնել, որ ավարտելով նոր տարվա նախաշեմին արդիականացման աշխատանքները մենք կկարողանանք պարգևել Ախթալայի, Աչաջուրի, Ոսկեպարի և Ծաղկահովիտ մեր հաճախորդներին հասանելիություն նոր ժամանակակից տեխնոլոգիաներին և Beeline ծառայություններին», - նշել է  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«ԱրմենՏել»-ից հայտնում են, որ ընկերությունը հավասարաչափ իրականացնում է թվայնացման աշխատանքներ ողջ ՀՀ տարածքում։ Ավելի վաղ, հոկտեմբեր ամսին թվայանցվել էր Արարատի մարզի Ուրցաձոր համայնքը։

Բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ, իսկ օպտիկամանրաթելային ցանցի երկարությունը գերազանցում է 3500 կմ:

Կարճ հասցե: geek.am/u/3140.html
Beeline Beeline Ինտերնետ

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2682 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ն ավտոմատ վճարումներ է գործարկել կանխավճարային բաժանորդների համար

Beeline-ն առաջինը Հայաստանում գործարկել է «Ավտոմատ վճարում» ծառայությունն իր կանխավճարային բաժանորդների համար։ Բաժանորդը պետք է ընդամենը մեկ անգամ ակտիվացնի ծառայությունը՝ հեռախոսահամարին կցելով բանկային քարտի տվյալները, և ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS