Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հոկտեմբերին Samsung-ը կթողարկի ծալվող էկրանով սմարթֆոն
25/09/2013 19:14

Հոկտեմբերին Samsung-ը կթողարկի ծալվող էկրանով սմարթֆոն

Samsung կորպորացիայի բջջային ուղղության ռազմավարական մարկետինգի ղեկավար Դ. Ջ. Լին Galaxy Note 3-ի թողարկման հետ կապված Սեուլում տեղի ունեցող միջոցառման ժամանակ հայտնել է, որ գալիք հոկտեմբեր ամսին Samsung-ը պատրաստվում է ծավլող էկրանով սմարթֆոն թողարկել:

Սարքավորման մասին այլ տեղեկություններ դեռևս չեն հայտնվել: Ոչինչ հայտնի չէ նաև տեխնիկական տվյալների մասին: Ինչևիցե, Samsung-ն արդեն որոշ ժամանակ է աշխատում է ծալվող էկրանների ուղղությամբ և CES 2013 ցուցահանդեսի ժամանակ ցույց է տվել որոշ նախնական մոդելներ:

Ներկայացված տեսանյութում ցույց է տրված, թե ապագայում ինչպես կարող են օգտագործվել ծավլող էկրանները: