252
2498
Samsung, Apple, Nokia. բջջային ինտերնետի ամենամեծ տրաֆիկ ստեղծող առաջատարներ

Samsung, Apple, Nokia. բջջային ինտերնետի ամենամեծ տրաֆիկ ստեղծող առաջատարներ

Ինտերնետային տվյալներ հավաքագրող և վերլուծող Statcounter համակարգը հրապարակել է բջջային սարքավորումներ արտադրող այն ընկերությունների ցուցակը, որոնք ստեղծում են ամենամեծ ինտերնետային տրաֆիկը: Այս տարվա օգոստոսի դրությամբ աշխարհում պատկերը հետևյալն է.

Առաջին հորիզոնականում է Samsung-ը` 25.69%: Երկրորդ տեղում է Apple-ը` 23.39%: Nokia-ն երրորդն է` 21.66%: Չորրորդ տեղում է RIM-ը (Blackberry)` 3.75%: LG-ն հինգերորդն է` 2.78%: Վեցերորդ տեղում է HTC-ն` 2.73%: Sony-ն յոթերորդն է` 2.26%: Micromax-ը ութերորդ տեղում է` 1.3%: Իններորդ հորիզոնականում է Motorola-ն` 1.22%: Տասնյակը եզրափակում է Huawei-ը` 0.81%: Մնացած արտադրողներին բաժին է ընկնում բջջային տրաֆիկի 2.3%-ը: Բջջային տրաֆիկի 12.1% գոյացել է անհայտ սարքավորումների կողմից:

Եթե դիտարկենք առանձին երկրների ցուցանիշները, ապա պատկերը հետևյալն է.

Ամերիկյան մայրցամաքում Apple-ն առաջատար է ԱՄՆ-ում և Կանադայում: Կենտրոնական  և Հարավային Ամերիկայի գրեթե բոլոր երկրներում առաջատար է Samsung-ը: Միայն Պարագվայում և Նիկարագուայում առաջատար է Nokia-ն, իսկ Գայանայում` RIM-ը:

Եվրոպայում պատկերը հետևյալն է. Սկանդինավյան երկրներում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Իսլանդիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Հունաստանում, Պորտուգալիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Շվեյցարիայում, Դանիայում, Ալբանիայում և Խորվաթիայում առաջատար է Apple-ը:

Իսկ Գերմանիայում, Լեհաստանում, Ավստրիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Չեխիայում, Սլովակիայում, Սլովենիայում, Բոսնիա-Հերցոգովինայում, Սերբիայում, Չերնոգորիայում, Բուլղարիայում և Թուրքիայում առաջտար է Samsung-ը:

Նախկին ԽՍՀՄ երկրներում պատկերը հետևյալն է. Ռուսաստանում և Հայաստանում առաջատարն է Apple-ը: Ուկրաինայում, Վրաստանում, Ադրբեջանում և Միջին Ասիայում առաջատարն է Nokia-ն: Մեձբալթյան երկրներում և Մոլդովայում առաջատար է Samsung-ը:

Աֆրկյան գրեթե բոլոր պետություններում առաջատարը Nokia-ն է: Գոյություն ունեն մի քանի պետություններ, որտեղ առաջատարն է Samsung-ը, իսկ ՀԱՀ-ը միակ պետությունն է, որտեղ առաջատար է RIM-ը:

Ասիայում պատկերը հետևյալն է. Մերձավոր Արևելքում, բացառությամբ Սիրիայի, առաջատարն է Samsung-ը, իսկ Սիրիայում առաջատարն է Nokia-ն: Աֆղանստանում, Պակիստանում, Հնդկաստանում և Ինդոնեզիայում առաջատարն է Nokia-ն: Apple-ն առաջատար է Ճապոնիայում և Վիետնամում: Չինաստանի մասին տվյալներ չկան:

Ավստրալիայում և Նոր Զելանդիայում առաջատարն է Apple-ը:

Վերջում մանրամասն ներկայացնենք ԱՄՆ, Ռուսաստանի և Հայաստանի տվյալները:

ԱՄՆ - 1. Apple 52.16%, 2. Samsung 18.99%, 3. RIM 5.11%, 4. HTC 4.84%, 5. Motorola 4.31%, 6. LG 4.23%,  7. Nokia 1.47%, 8. Huawei 1.25%, 9. ZTE 1.03, 10. Google 0.94%: Անհայտ` 3.75%, մնացածը` 1.91%:

Ռուսաստան -  1. Apple 28.03%, 2. Samsung 19.54%, 3. Nokia 14.11%, 4.HTC 6.05%, 5. Sony 4.07%, 6. LG 2.79%, 7. Huawei 2.46%, 8. Acer 0.63%, 9. Alcatel 0.59%, 10. Google 0.52%: Անհայտ` 20.12%, մնացածը` 1.1%:

Հայաստան - 1. Apple 30.79%, 2. Samsung 25.09%, 3. Nokia 21.49%, 4. Sony 3.45%, 5. HTC 3.23%, 6. Alcatel 1.23%,  7. Google 0.88%, 8. LG 0.5%, 9. ZTE 0.47%, 10. RIM 0.41%: Անհայտ` 11.61%, մնացածը` 0.84%:

Կարճ հասցե: geek.am/u/3066.html
Google Apple Samsung Sony Ասիա Հայաստան Աֆրիկա Google Apple Samsung Nokia HTC Բջջային Ինտերնետ Blackberry RIM Motorola LG Huawei ZTE Alcatel Acer Statcounter Smartphones Ամերիկա Ասիա Եվրոպա Հայաստան ԱՊՀ Աֆրիկա

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2751 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ներկայացվել է Oneplus 6T սմարթֆոնը

Չինական Oneplus կորպորացիան ներկայացրել է սմարթֆոնի հերթական մոդելը՝ Oneplus 6T: Սմարթֆոնի հիմնական նորարությունը էկրանին տեղադրված մատնահետքերի սկաներն է։ Սմարթֆոնի էկրանը Optic Super AMOLED է, չափը՝ ...

Business

image

Beeline. Պրոդուկտի մշակման ճամբարի թիմերը ժյուրիին ներկայացրին իրենց մշակումները

Հայաստանում Beeline-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված պրոդուկտի մշակման ճամբարին /product bootcamp/ մասնակցող թիմերը ժյուրիին ներկայացրին իրենց մշակումները։ Լավագույն երկու նախագծի հեղինակ թիմերը կստանան ...

Various

image

Beeline. դպրոցականները կուսումնասիրեն արևային էներգիայի կուտակման տեխնոլոգիան

Beeline-ի և Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համատեղ ծրագրի շրջանակում հինգ դպրոցների աշակերտները ծանոթանում են արևի էներգիայի կուտակման և օգտագործման տեխնոլոգիաներին։ Այս դասերը կազմակերպվում և ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS