Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Nokia Lumia 1020. Նոր գերհզոր «ֆոտո»-սմարթֆոն
12/07/2013 16:20

Nokia Lumia 1020. Նոր գերհզոր «ֆոտո»-սմարթֆոն

Nokia ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նոր Nokia Lumia 1020 սմարթֆոնը: Ինչպես և սպասվում էր, սմարթֆոնն առանձնանում է իր ֆոտոխցիկով` 41 MP, Carl Zeiss ոսպնյակով, նկարների կայունացման օպտիկական համակարգով և PureView տեխնոլոգիայով: Ֆոտոխցիկն օժտված է նոր տրամաբանությամբ ստեղծված թվային խոշորացման համակարգով:

Nokia Lumia 1020-ն աշխատում է Windows Phone 8 օպերացիոն համակարգով: Սմարթֆոնն ունի 4.5″ տրամագծով AMOLED էկրան (PureMotionHD+ ClearBlack, Gorilla Glass 3 ապակիով), որի կետայնությունը 1280 x 768 է: Սմարթֆոնն ունի նաև դիմացի ֆոտոխցիկ` 1.2 MP, 2GB օպերատիվ հիշողություն և 32GB ներքին հիշողություն: Այն աշխատում է երկմիջուկ պրոցեսորով, իսկ մարտկոցների հզորությունը 2000 mAh: