244
Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ

Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ  դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող 50-ից ավել թիմ։ Մրցույթը Հայաստանում կազմակերպվում է արդեն չորրորդ անգամ, սակայն այս տարի դիմում-հայտ ներկայացրած ստարտափների վերլուծությունն ակնհայտ է դարձնում, որ Հայաստանում ՏՏ ոլորտը զարգանում է միջազգային միտումներին համահունչ։  Մրցույթը հետաքրքիր է ինչպես զարգացման վաղ շրջանի թիմերի, այնպես էլ արդեն որոշակի ներդրումներ ներգրավված ստարտափների համար։ Ստարտափներից շատերն առաջարկում են արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման վրա հիմնված լուծումներ։ Ոլորտների ընտրությունը նույնպես բազմազան է, և ամենաշատ լուծումներն առաջարկվում են կրթության, առողջապահության, ֆինանսների ոլորտներում և էլեկտրոնային առևտրում:  

«Ստարտափներից ոմանք լուծումներ են առաջարկում կրթության ոլորտում, մասնավորապես ծրագրավորման ուսուցման տարբեր եղանակների և փորձառությունների վերաբերյալ, ինչը նույնպես համահունչ է միջազգային շուկայում տիրող տենդենցներին։ Հետաքրքիր էր դիմորդների ցանկում տեսնել տուրիզմին և այլ ծառայություններին առնչվող լուծումներ AR/VR տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք կարող են մրցունակ լինել միջազգային շուկայում»,- նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Seedstars մրցույթի տեղական փուլի գլխավոր գործընկեր, Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես աջակցում է Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացմանը։

«Իր ձևաչափով յուրօրինակ այս նախագծին՝ Seedstars-ին աջակցելը, բխում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի որդեգրած մոտեցումից՝ ի նպաստ Հայաստանի երկարաժամկետ զարգացման: Այն է՝ բացահայտել  շնորհալի հայ երիտասարդների հսկայական ներուժը, պայմաններ ստեղծել ՏՀՏ ոլորտում նրանց ստեղծագործ միտքը կիրառելու համար, ինչպես նաև աջակցել նրանց՝ մրցակցային միջավայրի դժվարությունները հաղթահարելու ու գաղափարներն իրականություն դարձնելու հարցում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Seedstars Երևան» սթարթափների մրցույթի մասնակցության դիմում-հայտերը դեռ ընդունվում են և հետաքրքրված ստարտափները կարող են դիմել՝ այցելելով http://bit.ly/2vUOQns կայք և մուտքագրելով SSW_Yerevan_2017 կոդը։ Դիմում-հայտը պետք է ուղարկել մինչև ս.թ. սեպտեմբերի  19-ը: Մրցույթի տեղական փուլի կազմակերպմանն աջակցում են միջոցառման գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Շվեյցարիայի դեսպանատունը Հայաստանում:

Կարճ հասցե: geek.am/u/5559.html
Microsoft Vivacell-MTS Telecom Telecom Microsoft Ռալֆ Յիրիկյան Seedstars

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2847 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom. ամառային առաջարկներ` շարժական կապի բաժանորդների համար

Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հանդես է եկել ճեպազրույցով և ներկայացրել է ընկերության շարժական կապի բաժանորդների համար նախատեսված ամառային առաջարկները։ Մասնավորապես, Ucom շարժական ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ը տարածաշրջանում առաջինն է գործարկում eSIM տեխնոլոգիան

Այսուհետ Ucom ընկերության շարժական կապի բաժանորդները կկարողանան օգտագործել իրենց iPhone XS, XS Max և XR սմարթֆոնները երկու SIM քարտով միաժամանակ: Apple ընկերության պաշտոնական գործընկեր Ucom-ը ...

Business

image

Beeline. 033 կոդով հեռախոսահամար նվեր՝ Samsung սմարթֆոններ գնողներին

Beeline-ը հայտարարում է Samsung սմարթֆոնների Galaxy A սերիայի վաճառքի ակցիայի անցկացման մասին։ Այս սիրված սմարթֆոնների տեսականուց որևէ մեկը գնելիս մինչև 2019 թ․ օգոստոսի 20-ը՝ հաճախորդները ...

Various

image

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS