Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Կոտրվել է Avast-ի ֆորումը. 400 000 օգտատիրոջ տվյալներ հասանելի են հաքերներին
29/05/2014 11:51

Կոտրվել է Avast-ի ֆորումը. 400 000 օգտատիրոջ տվյալներ հասանելի են հաքերներին

Հակավիրուսային ծրագրերի մշակմամբ զբաղվող Avast ընկերության քննարկումների հարթակը ժամանակավորապես անհասանելի է: Հայտնի է դարձել, որ Avast-ի ֆորումը կոտրվել է, և հաքերների մոտ են հայտնվել ֆորումում գրանցված օգտատերերի տվյալները, իսկ դրանց թիվը հասնում է 400 000-ի:

Ընկերության տնօրեն Վինսենթ Սթեքլերը նշել է, որ հաքերների ձեռքում են հայտնվել օգտատերերի անունները, էլեկտրոնային փոստի հասցեները և ծածկագրերը: Չնայած այն բանին, որ ծածկագրերը գաղտնագրված են, կա հնարավորություն, որ հաքերները կկարողանան գաղտնազերծել դրանք, այս իսկ պատճառով Սթեքլերը խորհուրդ է տվել ֆորումի մասնակիցներին այլ հարթակներում փոխել իրենց ծածկագրերը, եթե իհարկե դրանք համընկնում են ֆորումում ունեցած ծածկագրի հետ:

Avast-ում նշում են, որ հարձակման թիրախ է դարձել միայն ֆորումը, որը գործում էր իրենց համակարգից առանձին: Նշվում է, որ ֆորումի հիմքում ընկած է այլ ընկերության կողմից պատրաստված ծրագրային հարթակ:

Մեր կողմից նշենք, որ անվտանգությամբ զբաղվող ընկերության հարթակի կոտրումը ամենածանր հարված է, որ կարելի է հասցնել սույն ոլորտի ընկերություններին, և իհարկե այստեղ չի օգնի այն հայտարարությունը, որ հարթակն իրենցը չի եղել: