Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Թողարկվել է Firefox 29-ը
30/04/2014 10:23

Թողարկվել է Firefox 29-ը

Ինչպես և սպասվում էր, թողարկվել է Mozilla Firefox 29-ը` Windows, OS X, Linux և Android օպերացիոն համակարգերի համար:  Firefox 29-ում բավական մեծ քանակով նորամուծություններ կան: Նախևառաջ խոսքը Australis դիզային մասին է, որը զգալիորեն փոխում է բրաուզերի արտաքին տեսքը:  Պետք է նշել, որ նոր դիզայնը որոշակիորեն նման է Google Chrome-ին:

Ներմուծվել է նաև սինխրոնիզացիայի հնարավորությունը, որը Firefox օգտահաշվի միջոցով սինխրանիզացնում է օգտատիրոջ տարբեր սարքերում գործող Firefox-ները: Ընդլայնվել են նաև բրաուզերի փոփոխման, նոր կոճակների և ֆունկցիաների ավելացման հնարավորությունները: Mozilla-յում նշում են, որ սա իրենց կողմից թողարկված ամենափոփոխելի բրաուզերն է: