Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Internet Explorer-ում նոր կրիտիկական խոցելիություն է հայտնաբերվել
28/04/2014 11:25

Internet Explorer-ում նոր կրիտիկական խոցելիություն է հայտնաբերվել

Հայտնի է դարձել Internet Explorer-ում նոր կրիտիկական խոցելիության մասին: Խոցելիությունն ակտիվորեն օգտագործվում է վերջին շրջանում հաճախակի հանդիպող APT հարձակումների ընթացքում: Microsoft-ն արդեն հաստատել է խոցելիության առկայությունը և խոստացել, որ շուտով այն կվերացվի բոլոր օպերացիոն համակարգերի համար` բացառությամբ Windows XP:

Հայտնի է, որ խոցելիությունը գոյություն ունի Internet Explorer-ի 6-11-րդ տարբերակներում: Microsoft-ում չեն բացահայտում, թե խոցելիության տեխնիկական բնութագիրը, քանի որ այն չափազանց վտանգավոր է: Բնութագիրը կբացահայտվի միայն խոցելիությունը վերացնող ափդեյթների թողարկումից հետո: