Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Windows Phone 8.1 օպերացիոն համակարգով առաջին սմարթֆոնները կթողարկվեն ապրիլի վերջին
01/04/2014 11:33

Windows Phone 8.1 օպերացիոն համակարգով առաջին սմարթֆոնները կթողարկվեն ապրիլի վերջին

Համացանցում տարածված լուրերի համաձայն ապրիլի վերջին տասնօրյակում Nokia և Samsung ընկերությունները կթողարկեն Windows Phone 8.1 օպեացիոն համակարգով աշխատող անդրանիկ սմարթֆոնները:

Լուրերի համաձայն արտադրող ընկերություններին արդեն իսկ տրամադրվել է Windows Phone 8.1-ի վերջնական տարբերակը: Այժմ նրանք փորձարկում են նոր օպերացիոն համակարգը: Սպասվում է, որ Microsoft-ը նոր օպերացիոն համակարգը կներկայացնի Microsoft Build կոնֆերանսի ընթացքում, որտեղ էլ կներկայացվեն նաև այս համակարգով աշխատող նոր սմարթֆոնները:

Հիշեցնենք, որ 2013թ.-ին Windows Phone օպերացիոն համակարգի մասնաբաժինը մոբայլ օպերացիոն համակարգերի շուկայում աճել է 90%-ով և կազմել ամբողջ շուկայի 3%-ը: 2013թ.-ին վաճառվել է Windows Phone-ով աշխատող 32.1 միլիոն հատ սմարթֆոն: