243
Beeline. երկու անգամ իջեցվել են «գեղեցիկ» համարների գները

Beeline. երկու անգամ իջեցվել են «գեղեցիկ» համարների գները

Beeline-ը հայտարարում է «գեղեցիկ» հեռախոսահամարների վաճառքի հատուկ ակցիայի անցկացման մասին։ Ակցիայի շրջանակում «գեղեցիկ» բջջային հեռախոսահամարներն ընկերության բոլոր վաճառքի և սպասարկման գրասենյակներում կվաճառվեն երկու անգամ իջեցված գնով։ Ակցիան գործում է այս տարվա ապրիլի 17-ից մինչև մայիսի 17-ը։

Առաջարկի շրջանակում «արծաթ» տեսակի համարները հնարավոր կլինի ձեռք բերել 10 000 դրամով՝ նախկին 20 000-ի փոխարեն, իսկ «պլատին» տեսակի համարները՝ 70 000 դրամով՝ 140 000-ի փոխարեն։  

«Վերջերս մենք նմանատիպ ակցիա ենք անցկացրել Beeline-ի ինտերնետ խանութում, որի ավարտից հետո ստացանք բազմաթիվ խնդրանքներ հաճախորդներից այդ ակցիան նաև ընկերության գրասենյակներում անցկացնելու մասին։  Beeline-ում մենք միշտ շատ ուշադիր ենք բաժանորդների կարծիքների և հետադարձ կապի հանդեպ, այդ իսկ պատճառով որոշեցինք մեր սիրելի բաժանորդներին հնարավորություն տալ՝ գնել գեղեցիկ համարներ կես գնով», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ ակցիայի շրջանակում «գեղեցիկ» համարները հասանելի են Beeline-ի ինտերնետ խանութում՝ number.beeline.am հասցեով՝ լրացուցիչ 20 տոկոս զեղչով։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am  կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով Beeline-ի մոտակա գրասենյակ։

Կարճ հասցե: geek.am/u/5856.html
Beeline Telecom Telecom Beeline Անդրեյ Պյատախին

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2865 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ի աջակցությամբ կանցկացվի «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ը

Beeline-ի աջակցությամբ Սևանի ափին հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը կանցկացվի հերթական «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ը: Վրանային ճամբարի ձևաչափով սամմիթն մասնակցող ստարտափները մրցելու են 100 000 ԱՄՆ դոլար ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ը տարածաշրջանում առաջինն է գործարկում eSIM տեխնոլոգիան

Այսուհետ Ucom ընկերության շարժական կապի բաժանորդները կկարողանան օգտագործել իրենց iPhone XS, XS Max և XR սմարթֆոնները երկու SIM քարտով միաժամանակ: Apple ընկերության պաշտոնական գործընկեր Ucom-ը ...

Business

image

Beeline-ը և Նիկիտա Մոբայլն առաջինը Հայաստանում գործարկեցին Mobile ID ծառայությունը

Beeline-ը և Նիկիտա Մոբայլ ՍՊԸ հայտարարում են Mobile ID ծառայության գործարկման մասին, որը բջջային հեռախոսի օգնությամբ անձի նույնականացման և էլեկտրոնային ստորագրությամբ փաստաթղթերի վավերականացման արդյունավետ գործիք ...

Various

image

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS