Beeline. կանցկացվի հոբելյանական «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը

Beeline. կանցկացվի հոբելյանական «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը

Beeline-ը հայտարարում է 10-րդ հոբելյանական «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի անցկացման մասին։

Ծրագրի նպատակն է ընկերություն ներգրավել լավագույն երիտասարդ կադրեր։ Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել բարձր կուրսի ուսանողները ( 3-րդ և բարձր կուրսեր), ովքեր աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ և վարժ տիրապետում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Ստաժավորումը կազմակերպվում է ընկերության տարբեր ստորաբաժանումներում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Մարքեթինգ, Իրավաբանական և այլ տնօրինություններ։ Ստաժավորումը հաջողությամբ  անցած լավագույն ուսանողները ստանում են մշտական աշխատանքի հնարավորություն ՎԵՈՆ Արմենիա ընկերությունում:

«Զարմանալի չէ, որ այս ծրագիրը գործում է արդեն իսկ 10 տարի՝ այն բազմիցս ապացուցել է իր արդյունավետությունը, քանի որ ծրագրի բազմաթիվ մասնակիցներ ներկայումս զբաղեցնում են մեր ընկերությունում առանցքային պաշտոններ։  Մենք միշտ պատրաստ ենք մեզ մոտ ընդունել վառ և ստեղծագործ երիտասարդների, ովքեր նոր շունչ կհաղորդեն մեր ընկերությանը՝ ձեռք բերելով աշխատանքային փորձ Հայաստանի խոշորագույն կազմակերպություններից մեկում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կայքում տեղադրված ստաժավորման ծրագրի հարցաթերթիկը և ինքնակենսագրության (CV/Resume) հետ միասին մինչև հունիսի 22-ը ուղարկել հետևյալ էլ. փոստի հասցեով` [email protected] Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում: 

Նշենք, որ «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը մեկնարկել է 2008թ.-ին: Այդ ընթացքում ստաժավորում է անցել ավելի քան 100 ուսանող, նրանցից 50%-ից ավելին դարձել են Ընկերության աշխատակից:

Կարճ հասցե: geek.am/u/5698.html
Beeline Հայաստան Beeline Հեռահաղորդակցություն Աշխատանք Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS