374
21
2808
Beeline. Անդրեյ Պյատախինը ելույթ ունեցավ «Առաջնորդության դպրոցի» շրջանավարտների առջև

Beeline. Անդրեյ Պյատախինը ելույթ ունեցավ «Առաջնորդության դպրոցի» շրջանավարտների առջև

Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակցեց Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը և շնորհավորեց 2017-2018 ուսումնական տարվա շրջանավարտներին:

Շնորհավորական խոսքում ընկերության ղեկավարն անդրադարձավ կարիերայի և անձնական զարգացման թեմաներին, և որպես օրինակ ներկայացրեց «Տրանսֆորմացիա ԱրմենՏելից մինչև VEON» պրեզենտացիան:

«Զարգացումն այսօր նշանակում է ամեն օր և ամեն ժամ սահմանել նոր նշաձող, որը «գրավելն» առաջին հայացքից անհնար է թվում։ Եթե դա այդպես է, ապա ձեր նպատակներն իսկապես հավակնոտ են, և նույնիսկ ամեն ձախողումը ձեզ ավելի է մոտեցնելու հաջողությանը: Իսկ ես ձեզ համար ունեմ զարգացման, ինչպես նաև հաջողությունների և բացթողումների հիանալի պատմություն՝ ձեզ բոլորիդ լավ ծանոթ ընկերության օրինակով», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Առաջնորդության Դպրոցը կարևորում է հնարավորությունների ստեղծումը երիտասարդների համար՝ հաղորդակցվելու տարբեր տեսանկյուններ ունեցող տեսաբանների և կայացած գործիչների հետ։ Վստահ ենք, որ Հայաստանի կարևորագույն ընկերություններից մեկի առաջնորդը հանդիսացող պարոն Պյատախինի մտքերն ու խորհուրդները կարևոր ներդրում կհանդիսանան երիտասարդների աշխարհայացքների և ապագա նախաձեռնությունների զարգացման գործում», – նշեց Առաջնորդության Դպրոց հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանը:

Նշենք, որ Անդրեյ Պյատախինի ելույթը տեղի ունեցավ Beeline և «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի համագործակցության շրջանակներում: Միջոցառումը տեղի ունեցավ Երևանի DoubleTree by Hilton հյուրանոցում:

Կարճ հասցե: geek.am/u/5688.html
Beeline Telecom Հայաստան Telecom Հայաստան Beeline Անդրեյ Պյատախին

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2678 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Հայաստանում արտադրված «Խելացի Տուն» համակարգի առաջին խմբաքանակն արտահանվեց Եվրոպա ու Ռուսաստան

«Խելացի Տուն» համակարգի արտադրության վրա մասնագիտացված հայկական Heltun ընկերությունը Հայաստանում արտադրած իր առաջին արտադրանքն է արտահանել Եվրոպական Միության երկրներ և Ռուսաստանի Դաշնություն։ Համակարգի 1000 սարք վաճառվել ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS