Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Քաղաքային հեռախոսակապը ներառվել է Quatro ծառայությունների փաթեթներում
04/04/2018 11:06

Քաղաքային հեռախոսակապը ներառվել է Quatro ծառայությունների փաթեթներում

Beeline-ը ներառում է քաղաքային հեռախոսակապը Quatro Best и Quatro Max ծառայությունների փաթեթներում՝ ամսավճարները թողնելով անփոփոխ։ Այժմ Beeline-ի ամենատարածված և շուկայում միակ փաթեթային 4-ը 1-ում առաջարկը դարձավ հնարավորինս լիարժեք. այն ներառում է կապի բոլոր տեսակները՝ բջջային կապ և բջջային ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ, հեռուստատեսություն և ֆիքսված գերարագ ինտերնետ։

Quatro ծառայությունների փաթեթի առանձնահատկություններն են միասնական հաշիվը  և խնայողության գործոնը։ Յուրաքանչյուր հաշվարկային ամսվա ավարտին հաճախորդը բոլոր ծառայությունների համար կարող է նաև վճարել ընդամենն լիցքավորելով իր Quatro հեռախոսահամարը։ Այդ հնարավորությունը դարձնում է Quatro ծառայությունների փաթեթն առավել հասկանալի, պարզ և հարմար։ 

«Այժմ մեր Quatro առաջարկը թույլ է տալիս ստանալ կապի բոլոր ծառայությունները մեկ փաթեթում, և նման փաթեթային առաջարկներն ավանդաբար ամենահարմարն ու շահավետն են լինում։ Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ ֆիքսված կապն էլ է արդեն ներառված փաթեթի մեջ, և  Beeline-ի քաղաքային կապի բաժանորդները կարող են անվճար ու առանց սահմանափակումների զանգահարել Ռուսաստանի Beeline-ի բջջային համարներին։ Մենք շարունակում ենք ապացուցել, որ Beeline-ի կապի ծառայություններից օգտվելը շատ պարզ, հարմար և շահավետ է», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ Quatro-ի բաժանորդները մինչև 2019 թ․ հունվարի 15-ը կարող են անսահմանափակ անվճար զանգեր կատարել Ռուսաստանի Beeline-ի բջջային համարներին փաթեթում ներառված քաղաքային համարից։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia», հավելվածի միջոցով, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում: