374
21
2808
Հաճելի անակնկալներ՝ Հաճախորդի միջազգային օրվա առթիվ

Հաճելի անակնկալներ՝ Հաճախորդի միջազգային օրվա առթիվ

Beeline-ում անցնում է 2018 թ․ առաջին «Հաճախորդի օրը», որը նվիրված է համանուն միջազգային օրվան։ Ընկերության ղեկավարությունն ու ավելի քան 120 տարբեր բաժինների աշխատակիցներ այցելելու են Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներ, որտեղ աշխատելու են հաճախորդների հետ, լսելու են նրանց առաջարկներն ու կարծիքները և, իհարկե, շնորհավորելու են Հաճախորդի օրվա արթիվ։

«Beeline-ի համար Հաճախորդի օրն լավ առիթ է ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու մեր բաժանորդներին և գերազանց գործիք է հետադարձ կապի ու կարծիքների հավաքագրման համար։ Արդեն հինգ տարի է ինչ մենք իրականացնում ենք նմանատիպ միջոցառումներ և հպարտ ենք, որ մեր հաճախորդների կողմից այդ օրերին բարձրաձայնած հարցերի ու ցանկությունների մեծ մասն արագ լուծում են ստանում։ Շնորհավորում եմ Beeline-ի բոլոր հաճախորդներին Հաճախորդի միջազգային օրվա արթիվ և ցանկանում եմ ընդգծել, որ ձեր կարծիքները մեզ օգնում են դառնալ էլ ավելի լավը, իսկ ձեզ՝ օգտվել ավելի պարզ և հարմար ծառայություններից», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Այժմ մենք ընկերությունում ներդնում ենք Medallia համակարգը, որն աշխարհում առաջատարն է հաճախորդի փորձի կառավարման տեղեկատվական տեխնոլոգիաների շրջանում և թույլ է տալիս կապ ապահովել հաճախորդների հետ իրական ժամանակում և արագ արձագանքել նրանց մեկնաբանություններին։ Բացի այդ, առաջին անգամ Հայաստանում մենք գործարկում ենք «Հաճախորդի ձայն» նախագիծը, որի շրջանակում ընկերության 120 մենեջերներ, այդ թվում գլխավոր տնօրենն ու տարբեր ուղղությունների տնօրենները զանգահարելու են հաճախորդներին, որպեսզի հնարավորինս արագ ու արդյունավետ լուծեն նրանց խնդիրները», - ասաց Հայաստանում Beeline-ի Հաճախորդի փորձի բարելավման նախագծի ղեկավար Շուշանիկ Ղալթախչյանը։

Հիշեցնենք, որ բացի «Հաճախորդի օր» նախագծից, որն անցկացվում է յուրաքանչյուր եռամսյակ, հետադարձ կապի հավաքագրման համար ընկերությունը հաճախորդներին առաջարկում է իրենց կարծիքներն ու գնահատականները թողնել ընկերության գրասենյակներ կամ սպասարկման կենտրոն դիմելուց հետո։ Այդկերպ անցյալ տարվա ընթացքում Beeline-ը ստացել և մշակել է ավելի քան 150 000 դիմում։

Կարճ հասցե: geek.am/u/5650.html
Beeline Beeline Հեռահաղորդակցություն Անդրեյ Պյատախին

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2674 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Business Angel Network of Armenia-ն աջակցում է միայն Հայաստանում հավելյալ արժեք ստեղծող ստարտափներին

Հուլիսի 11-ին Beeline Ստարտափ Ինկուբատորում Business Angel Network of Armenia-ի հիմնադիր Գրիգոր Հովհաննիսյանը պատմեց իր ղեկավարած ցանցի առանձնահատկությունների մասին։ Բիզնես հրեշտակների ցանցը հնարավորություն է տալիս հայկական ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS