ՎիվաՍել-ՄՏՍ. սպասարկման նոր կենտրոն` Նոր Նորքում

ՎիվաՍել-ՄՏՍ. սպասարկման նոր կենտրոն` Նոր Նորքում

Ռալֆ Յիրիկյանը iPhone X նվիրեց սմարթֆոնը գնել ցանկացող «Viva» սակագնային պլանի բաժանորդին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման նոր կենտրոն է բացվել Նոր Նորք վարչական շրջանում՝ Գայի պողոտա 10/6 հասցեում (Գայի արձանից դեպի ձախ): Նորաբաց սպասարկման կենտրոնը գործելու է շաբաթվա բոլոր օրերին: Երկուշաբթիից ուրբաթ այն գործելու է 09:00 - 21:00, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ 09:00 - 18:00:

Նորաբաց սպասարկման կենտրոնը հեռահաղորդակցության առաջատար օպերատորին թույլ կտա առավել մոտ լինել Նոր Նորքում բնակվող ու աշխատող իր բաժանորդներին: Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնների ընդհանուր թիվը կազմում է 79:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է նոր հնարավորություններ ստեղծել իր բաժանորդների համար: Բաժանորդի կողմից վճարումները, ծառայությունների ակտիվացումն ու դրանց կառավարումը, խորհրդատվությունն առցանց կամ զանգերի միջոցով կատարելու զանազան նոր հնարավորություններն ամենևին չեն նվազեցնում սպասարկման կենտրոնների ցանցն առավել ընդարձակելու կարևորությունը. մենք կարևորում ենք բաժանորդի հետ դեմ առ դեմ շփումն ու նրանց կարիքներին արձագանքելը, ինչպես նաև ամենամատչելի ու նորարարական տարբեր բջջային սարքերը նրանց հասանելի դարձնելը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար բաժանորդի գոհունակությունը ամենակարևորն է», - ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ամանորին ընդառաջ, ինչպես այս նորաբաց սպասարկման կենտրոնում, այնպես էլ մյուս կենտրոններում, առաջարկվում է բջջային սարքերի լայն տեսականի՝ տոնական զեղչերով: Գնային տարբեր սահմաններում առաջարկվող նորարարական սարքերը լավագույն տարբերակն են նրանց համար, ովքեր պատրաստվում են ամանորյա նվեր մատուցել իրենց սիրելիներին: Բացի այդ՝ «Viva» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդները (բացառությամբ «Viva 1500» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդների) կարող են իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները դարձնել մեգաբայթեր: Առաջարկը գործում է մինչև 2018թ. հունվարի 13-ը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է բաժանորդագրվել կանխավճարային և հետվճարային փաթեթների, այդ թվում նաև՝ ներառված խոսելաժամանակ և ինտերնետ տրամադրող հարմարավետ ու ճկուն «Viva» փաթեթներին: Բացի այդ՝ սպասարկման կենտրոններում առաջարկվում են 3G/4G մոդեմի և Wi-Fi երթուղիչների միջոցով ինտերնետ հասանելիություն ապահովող սակագնային պլաններ: Այստեղ նաև կարելի է ձեռք բերել պլանշետային համակարգիչներ, վերալիցքավորման քարտեր, ակտիվացնել միջազգային ռոումինգը, կատարել վճարումներ, ստանալ մանրամասն հաշիվ, ընտրել հեռախոսահամար, ձեռք բերել կորպորատիվ փաթեթ, խորհրդատվություն և աջակցություն ստանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պրոֆեսիոնալ աշխատակիցների կողմից, ինչպես նաև օգտվել ՄոբիԴրամի կողմից մատուցվող ծառայություններից:

«Շնորհակալ եմ բոլոր բաժանորդներին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններից օգտվելու համար: Դա մեզ պարտավորեցնում է շարունակել մնալ ոլորտի առաջատարը, առաջարկել հեռահաղորդակցության նորարարական լուծումներ, ընդլայնել մեր 4G ցանցը: Օգտվելով առիթից, կանխավ շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով՝ մաղթելով հաջողություններ բոլոր ասպարեզներում: Եկող տարին լինելու է լեցուն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից անակնկալ նոր առաջարկներով»,- ավելացրել է Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը iPhone X նվիրեց սմարթֆոնը գնել պատրաստվող և «Viva» սակագնային պլանին բաժանորդագրված Մարիամ Մադոյանին:

Կարճ հասցե: geek.am/u/5616.html

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2689 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline Ստարտափ Ինկուբատորի 4 ռեզիդենտ մրցանակ է ստացել Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին

Beeline Ստարտափ Ինկուբատորի  8 ռեզիդենտ ստարտափներից 5-ը մասնակցել են Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին, և 4-ը՝ վերադարձել են մրցանակներով։ Վրանային ճամբարի ձևաչափով սամմիթն անցկացվեց հուլիսի 22-ից 29-ը ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS