Beeline. Ամանորյա ակցիա` Neo Max և Quatro փաթեթների բաժանորդների համար

Beeline. Ամանորյա ակցիա` Neo Max և Quatro փաթեթների բաժանորդների համար

Beeline-ը գործարկում է ամանորյա ակցիա Neo Max և Quatro ծառայությունների փաթեթների բաժանորդների համար։

Ամանորյա առաջարկի շրջանակում 2017 թ․ դեկտեմբերի 15-ից մինչև 2018 հունվարի 15-ը ներառյալ Neo Max-ի և Quatro-ի բաժանորդների համար անվճար միացվելու են տվյալ փաթեթների շրջանակում հասանելի բոլոր հեռուստաալիքները։

Ըստ այդմ՝ բոլոր Quatro ծառայությունների փաթեթների բաժանորդներին հասանելի կլինեն 134 հեռուստաալիքներ, իսկ Neo Max-ի բաժանորդները՝ փաթեթում ներառված 20 ալիքների փոխարեն կկարողանան դիտել 100 հեռուստաալիք։

«Նոր տարին նվերներ մատուցելու շրջան է, և մենք չենք դադարում անակնկալներ մատուցել մեր բաժանորդներին։ Դրանցից մեկն էլ Neo Max և Quatro փաթեթների բաժանորդների համար է։ Ամանորյա տոների շրջանում նրանք կստանան հեռուստաալիքների ավելի լայն ընտրություն և կկարողանան վայելել բարձրորակ հեռուստատեսություն Beeline-ից։ Վստահ եմ, որ այս փոքրիկ անակնկալը մեր բաժանորդներին կնվիրի սիրելի հաղորդումներ ընտանիքով դիտելու հաճույքը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ակցիան վերաբերելու է ինչպես գործող բաժանորդներին, այնպես էլ նրանց, ովքեր կմիանան Neo Max և Quatro ծառայությունների փաթեթներին մինչև դեկտեմբերի 31-ը։

Լրացուցիչ տեղեկատվությունների համար այցելեք www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկեք Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, կամ այցելեք Beeline-ի մոտակա գրասենյակ:

-----------

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5607.html
Beeline Telecom Telecom Beeline Անդրեյ Պյատախին

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS