ՎիվաՍել-ՄՏՍ-ում կայացել է iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելի հանդիպումը ՏՀՏ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

ՎիվաՍել-ՄՏՍ-ում կայացել է iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելի հանդիպումը ՏՀՏ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Այսօր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար, «Nest Labs» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ: Թոնի Ֆադելն ութերորդն է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացածների շարքում: iPod ապրանքանիշի հեղինակ, գյուտարար Թոնի Ֆադելը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն, մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Ռալֆ Յիրիկյանը, մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ, «Վիասֆեր Տեխնոպարկ» ընկերության նախագահ Թոնի Մորոյանը պատասխանել են լրատվամիջոցների հարցերին:

Թոնի Ֆադելը ՏՀՏ (Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների) հանրության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է տարբեր թեմաների, այդ թվում՝ արհեստական բանականության, տեխնոլոգիաների զարգացման և հանրության ու հաջորդ սերունդների բարեկեցության վրա դրանց թողած ազդեցությանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք բոլոր ոլորտներում ռոբոտների տարածումը սպառնալիք չի ներկայացնում մարդկության համար, Ֆադելն ասել է. «Ես լավատես եմ մարդու և ռոբոտի համագոյակցության հարցում»:

Թոնի Ֆադելի խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտը հսկայական է և տեխնոլոգիաները կարող են զգալիորեն խթանել ոլորտի եկամտաբերությունը՝ ի նպաստ աշխարհի տարբեր մասերում գտնվող գյուղատնտեսական համայնքների բարեկեցեւթյան: Ըստ գյուտարարի՝ գյուղատնտեսական տեխնոլոգիաներն այն ոլորտն է, որտեղ նա ցանկանում է ներդրումներ կատարել առաջիկա տարիների ընթացքում:

iPod-ի ստեղծող Թոնի Ֆադելն Հայաստան է այցելել՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը ստանալու նպատակով: Մրցանակաբաշխության արարողությունը կկայանա այսօր՝ ՀՀ Նախագահի նստավայրում: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի ամենամյա մրցանակը հիմնվել է 2009թ.՝ ՀՀ Նախագահի հրամանագրով, և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատների, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ներուժ ունեն դրականորեն անդրադառնալու պատմության ընթացքի վրա:

Թոնի Ֆադելը ութերորդն է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացածների շարքում: Նախորդ մրցանակակիրներն են «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը (2010թ.), «Էփլ Քոմփյութերս» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը (2011թ.), «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը (2012թ.), Կիսահաղորդիչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ Ցուգիո Մակիմոտոն (2013թ.) և «Cisco» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան, (2014թ.), «Կասպերսկի լաբորատորիայի» գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին (2015թ.) և «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն, համացանցի համահիմնադիր Լուի Պուզենը (2016թ.):

Անդրադառնալով ՀՀ Նախագահի մրցանակին՝ Թոնի Ֆադելը մասնավորապես ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը և անկախ նրանից, թե որքան փոքր կամ մեծ է ձեր երկիրը, մեկ անհատ կամ մեկ թիմ կարող է հանգեցնել աշխարհում մեծ փոփոխության: Եվ կարիք չկա, որպեսզի դուք հասնեք Սիլիկոնյան հովիտ՝ արդեն հաջողված նախաձեռնությունը կրկնելու համար: 1991 թ.՝ նույն թվականին, երբ Հայաստանը ձեռք բերեց իր անկախությունը, ես առաջին անգամ մեկնեցի Սիլիկոնյան հովիտ, և դա հրաշալի փորձառություն էր: Այնուամենայնիվ՝ ես որոշեցի, որ պետք է շրջագայեմ ամբողջ աշխարհով մեկ՝ իմանալու համար ավելին, թե ինչպես կարող է տեխնոլոգիան միավորել տարբեր համայնքների՝ դրանք ավելի լավը և ուժեղ դարձնելու համար: Ուստի ես քաջալերում եմ բոլոր նրանց, ովքեր գտնվում են Հայաստանի ՏՀՏ ոլորտում կամ ցանկանում են մուտք գործել այդ ոլորտ, որպեսզի ներարկեմ վստահություն առ այն, որ հնարավոր է արձանագրել մեծ հաջողություններ և դրանց հասնել սեփական ռեսուրսներով, պայմանով՝ եթե բաց եք աշխարհի առջև»:

«Երբ ութ տարի առաջ հիմնվեց այս անչափ կարևոր մրցանակաբաշխությունը, քչերն էին հավատում, որ այն իրականանալի է, որ ՏՏ ոլորտի համաշխարհային լեգենդներն ամեն տարի կժամանեն Հայաստան ստանալու այս պատվավոր մրցանակը։ Այսօր այն լիովին կայացած և միջազգային տեխնոլոգիական հանրության կողմից ընդունված պարգև է։ Եվ ես և իմ գործընկերներն անչափ հպարտ ենք այս հանգամանքով», - ասել է Հովիկ Մուսայելյանը:

«Զարգացած տեխնոլոգիաները տնտեսական զարգացման և առաջընթացի գրավականն են: Տեխնոլոգիական լուծումները ստեղծագործ մտքի, որակյալ մասնագիտական կրթության և նորարարությունը խթանող միջավայրի արգասիք են: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ունի չիրացված հզոր ներուժ: Որպես ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար աջակցում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ազգային կարևորություն ներկայացնող ՏՀՏ ծրագրերի իրականացմանը՝ այդպիսով խրախուսելով ոլորտի հետագա առաջընթացը: Ութերորդ տարին անընդմեջ մենք մասնակցում ենք այս ծրագրի իրականացմանը՝ նախևառաջ նպատակ ունենալով նպաստել հայ հասարակության և աշխարհի կողմից Հայաստանի, որպես ՏՀՏ ոլորտում զարգացման նշանակալի հեռանկար ունեցող երկրի, վարկանիշի բարձրացմանը»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

«Այս տարի մենք մեծ պատիվ ունենք ավելացնելու ՀՀ Նախագահի մրցանակաբաշխության դափնեկիրների շարքին Թոնի Ֆադելին՝ գլոբալ ՏՏ ոլորտի հսկային, ով իր հայտնագործությունների շնորհիվ մեծ ազդեցություն է ունեցել մարդկության վրա։ Թոնին կարողացել է նախագծել և ստեղծել iPod-ի ապրանքանիշը, որը հանդիսանում է հիմնական բջջային հարթակներից մեկը և որն արդեն փոխել է գլոբալ արդյունաբերությունը, տնտեսությունը և մարդկության զարգացման ընթացքը», - նշել է Թոնի Մորոյանը:

ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի մրցանակը կարևոր է՝ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորություների ստեղծման, ինչպես նաև Հայաստանը աշխարհի ՏՏ քարտեզի վրա՝ որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում զարգացման զգալի ներուժ ունեցող երկիր, ներկայացնելու տեսանկյունից: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության հիմքում ընկած է համոզմունքը, որ հայ երիտասարդությունն ունի անհրաժեշտ որակներ և ինքնակատարելագործման ներուժ, որի լիարժեք բացահայտման համար անհրաժեշտ է հետևողական աջակցությունը: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը կարևոր է նաև հայ երիտասարդների ուշադրությունը ՏՏ ոլորտի վրա հրավիրելու առումով՝ իբրև մասնագիտացման ոլորտ: Մրցանակաբաշխության աջակցությունը ընկերության կողմից իրականացվող ներդրումներից է՝ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նպաստելու առաքելության շրջանակում:

Ութերորդ տարին անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնում է մրցանակաբաշխության գլխավոր գործընկերությունը: Մինչ օրս ընկերությունը 162.2 միլիոն դրամ է տրամադրել՝ ծրագրի իրականացման նպատակով:

Համաշխարհային ՏՏ մրցանակի ութերորդ դափնեկիր Թոնի Ֆադելի մասին.

Թոնի Ֆադելը ծնվել է 1969 թվականի մարտի 22-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 1991թ․ նա ավարտել է Միչիգանի համալսարանը, Համակարգչային ճարտարագետի բակալավրի կոչումով։

Թոնի Ֆադելը հայտնի է որպես գյուտարար, դիզայներ, ձեռներեց և հրեշտակ ներդրող։

Լինելով երաժշտության սիրահար, Ֆադելը մտածում էր դյուրակիր թվային երաժշտական նվագարկչի հայտնագործման ուղղությամբ։ Իր սեփական սթարտափի համար ֆինանսավորում փնտրելու ժամանակ 2001թ. նա համագործակցության հրավեր է ստանում «Apple» ընկերությունից, սակայն ներկայացնելով «Apple»-ն իր դիզայնով, նա Սթիվ Ջոբսից մշտական աշխատանքի առաջարկ է ստանում Հատուկ նախագծերի խմբի ղեկավարի պաշտոնում։ 2006-2008թթ. նա աշխատել է «Apple» ընկերության iPod բաժնի ավագ փոխնախագահ և հայտնի է որպես «iPod-ի հայրերից մեկը»։

Երբ Սթիվ Ջոբսը որոշեց տեղափոխվել բջջային հեռախոսների ոլորտ, Ֆադելը նշանակվեց նոր նախագծի ղեկավար։ iPod-ին հեռախոսի գործառույթ ավելացնելու ջանքերը տապալվեցին, սակայն Ֆադելը և իր թիմը աշխատելով նախագծի վրա դարձրին այն բջջային հեռախոս՝ ներկառուցված iPod-ով, և ստեղծեցին հեղափոխական մի սարք՝ iPhone։ Եվս մեկ անգամ Ֆադելին և իր «Apple»-ի իր թիմին հաջողվում է խախտել էլեկտրոնային սարքավորումների շուկայի հավասարակշռությունը և Apple կանգնեցնելամենավարձատրվող ընկերություն դառնալու ճանապարհին։

2008թ․ Ֆադելը լքում է «Apple»-ը։

2010թ․ մայիսին նա հիմնում է «Nest Labs» ընկերությունը, որը 2011թ. հայտարարում է իր առաջին արտադրանքի մասին՝ «Nest Learning Thermostat», այնուհետև՝ ծուխ հայտնաբերող սարքի և անվտանգության համակարգի հայտնագործություններն են հետևում։ Ֆադելը հեղինակել է ավելի քան 300 արտոնագիր։

2012թ․նա ստանում է «Ալվա» մրցանակ, որպես «Հաջորդ մեծ սերիական գյուտարար»։

2014 թ․Googlе-ը գնում է «Nest» կազմակերպությունը 3,2 միլիարդ դոլարով։ Ֆադելը շարունակում է համագործակցել Googlе-ի հետ, սակայն որոշ ժամանակ հետո հրաժարվում է։

2014 թ․Թոնի Ֆադելն ընդգրկվել «Աշխարհի թոփ 25 Էկո-նորարարների» ցանկում։

2016թ Ֆադելը հանդիսանում է «Actev Motors» երիտասարդ նախագծի համահիմնադիրը, որը ստեղծում է երեխաների համար ամբողջությամբ էլեկտրոնային խելացի մեքենաներ։

Մրցանակաբաշխության կայքի հղումը՝ http://www.globalitaward.am/

Կարճ հասցե: geek.am/u/5591.html
Հեռահաղորդակցություն Վիվասել-ՄՏՍ Թոնի Ֆադել Vivacell-MTS

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS