374
21
2808
Վիվասել-ՄՏՍ. 4G+ (LTE Advanced) ցանցը հասանելի կդառնա բնակչության 80-90% համար

Վիվասել-ՄՏՍ. 4G+ (LTE Advanced) ցանցը հասանելի կդառնա բնակչության 80-90% համար

Շարժական հեռախոսակապի ծածկույթի և ցանցի թողունակության առումով առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է իրականացնել ցանցի ընդլայնման և արդիականացման աշխատանքներ: Այդ աշխատանքների նպատակը Երևանում և մարզերում տվյալների փոխանցման ավելի բարձր արագություններ և ձայնային ծառայությունների ավելի բարձր որակ ապահովելն է՝ հաշվի առնելով նաև վերը նշված ծառայությունների սպառման ծավալների հաստատուն աճը: Ցանցի վերազինումը թույլ կտա շարունակել նորարարական տեխնոլոգիական լուծումների ներդրումը՝ բնակչությանն առավել արդիական և հարմարավետ ծառայություններ մատուցելու նպատակով:

Համաձայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռազմավարության՝ 2018-2020թթ. ընկերությունը նախատեսում է շահագործման հանձնել հիմնական կայանների նոր խմբաքանակ, ինչպես նաև ավելացնել գործող ցանցի թողունակությունը՝ ցանցի ենթակառուցվածքի ու սարքավորումների արդիականացման միջոցով: Ըստ այդմ` ընկերությունը 2018-ի ավարտին նախատեսում է 4G+ ցանցը (LTE Advanced) հասանելի դարձնել բնակչության 64%-ին՝ ներկայիս 52.4%-ի փոխարեն: Նախատեսվում է, որ 2019թ. 4G+ ցանցը նեդրված կլինի ոչ միայն բոլոր քաղաքներում, այլև՝ խոշոր գյուղերում և հաղորդակցման ու առևտրային կարևորություն ունեցող ավտոճանապարհներին: Ըստ ռազմավարության՝ նախատեսվում է, որ 2020թ. 4G+ տեխնոլոգիան հասանելի կդառնա բնակչության 80-90%-ին:
Արդիականացման արդյունքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը լիովին պատրաստ կլինի հեռահաղորդակցության ոլորտի վերջին զարգացումներին:

«Տեխնոլոգիաների զարգացման համաշխարհային միտումները հաշվի առնելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարբերաբար իրականացնում է շարժական ցանցի համալիր արդիականացման, ներառյալ՝ ենթակառուցվածքի վերափոխման լայնածավալ աշխատանքներ: 2018թ. մեր ընկերության համար կնշանավորվի արդիականացման նոր փուլի մեկնարկով, որի արդյունքում կունենանք շարժական հեռախոսակապի որակապես նոր ցանց՝ պատրաստ սպասարկելու ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների  առավել մեծ ծավալներ, ինչպես նաև՝ շուկայում ներդրված ամենանորարարական լուծումները: ՎիվաՍել-ՄՏՍ-ում տեխնոլոգիական հերթական արդիականացումն իրականացվում է 3-4 տարին մեկ պարբերականությամբ: Մենք ունենք անհրաժեշտ վճռականությունը, կարողություններն ու ամուր թիմը՝ տեխնիկական և ՏՀՏ համակարգերը որակապես էլ ավելի բարձր աստիճանի հասցնելու համար», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

----------------

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Կարճ հասցե: geek.am/u/5524.html
Vivacell-MTS Telecom Telecom 4G Ռալֆ Յիրիկյան LTE Advanced

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2681 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ը հայտարարում է «Բի Ին Ռոումինգ» խաղարկության մեկնարկի մասին

Beeline-ը հայտարարում է մրցույթ ճանապարհորդությունների սիրահարների համար։ Մրցույթին մասնակցելու համար մինչև հուլիսի 31-ը պետք է Beeline Armenia ֆեյսբուքյան պաշտոնական էջում խաղարկության մասին համապատասխան գրառման տակ ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS