374
21
2808
Beeline. Բջջային համարներն արդեն կարելի է ընտրել և պատվիրել առցանց

Beeline. Բջջային համարներն արդեն կարելի է ընտրել և պատվիրել առցանց

Beeline-ը գործարկում է http://number.beeline.am կայքը, որի միջոցով կարելի է առցանց ընտրել և պատվիրել բջջային համարներ: Հանրապետության ողջ տարածքում իրականացվում է անվճար առաքման ծառայություն: Բաժանորդներին հասանելի է ինչպես սովորական, այնպես էլ «Նիկել», «Բրոնզ», «Արծաթ», «Ոսկի» և «Պլատին» դասի «գեղեցիկ համարներ»:

Նշենք, որ 3 ամսվա ընթացքում գործում է 20 տոկոս զեղչ կայքով պատվիրված բոլոր «գեղեցիկ համարներ»-ի համար, իսկ հետվճարային սակագնային փաթեթին միանալու դեպքում հաճախորդը կարող է վճարել «գեղեցիկ համար»-ի արժեքը  մինչև 6 ամիս ժամկետում՝ «Արծաթ», «Ոսկի» և «Պլատին» դասի դեպքում:

«Առցանց կայքի գործարկումը, որի միջոցով հնարավոր է ստուգել հեռախոսահամարի հասանելիությունը և ձեռք բերել այն, դա հետադարձ կապի շնորհիվ ստացվող առավել հաճախակի հանդիպող մեր հաճախորդների ցանկություններից մեկն է: Beeline-ն ուրախ է տեղեկացնել, որ այժմ կա նման հնարավորություն և մենք շարունակում ենք հետևել մեր բաժանորդների առաջարկներին և ցանկություններին՝ տրամադրելով նրանց առավել պահանջված, պարզ և հարմար ծառայություններ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։  

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ http://number.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում: 

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 13 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5484.html
Beeline Telecom Telecom Հայաստան Beeline Անդրեյ Պյատախին Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2682 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ն ավտոմատ վճարումներ է գործարկել կանխավճարային բաժանորդների համար

Beeline-ն առաջինը Հայաստանում գործարկել է «Ավտոմատ վճարում» ծառայությունն իր կանխավճարային բաժանորդների համար։ Բաժանորդը պետք է ընդամենը մեկ անգամ ակտիվացնի ծառայությունը՝ հեռախոսահամարին կցելով բանկային քարտի տվյալները, և ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS