374
21
2808
Մեկնարկեց Beeline Smart 8 Dual և Beeline Pro 5 Dual նոր սմարթֆոնների վաճառքը

Մեկնարկեց Beeline Smart 8 Dual և Beeline Pro 5 Dual նոր սմարթֆոնների վաճառքը

Beeline-ը հայտարարում է Beeline Pro 5 Dual և Beeline Smart 8 Dual սմարթֆոնների վաճառքի  մեկնարկի մասին: Սմարթֆոններն արժեն 40 900 դրամ և 25 900 դրամ համապատասխանաբար։ Հնարավոր է ձեռք բերել սմարթֆոնը նաև տարաժամկետ վճարման պայմանով։

Beeline Pro 5 սմարթֆոնը գնելիս բաժանորդը կարող է օգտվել հատուկ առաջարկից ՝ «Սմարթ 2500+» սակագնային փաթեթին  մեկ ամսով միանալու և 10 ԳԲ ինտերնետ 6 ամսով ստանալու հնարավորությամբ (բոլոր չօգտագործված մեգաբայթերը փոխանցվում են հաջորդ ամիս), իսկ Beeline Smart 8–ը՝ «Սմարթ Հատուկ» սակագնային փաթեթին մեկ ամսով միանալու և 5000 ՄԲ ինտերնետ 6 ամսով ստանալու հնարավորությամբ։

«Երևանում 4G ցանցի գործարկումից հետո, Beeline-ն ընդլայնում է իր սեփական սմարթֆոնների տեսականին, առաջարկելով Beeline Pro 5 ժամանակակից 4-րդ սերնդի ցանցն ապահովվող սմարթֆոնը, ինչպես նաև բյուջետային՝ Beeline Smart 8 սմարթֆոնը։ Հաճախորդները, կախված իրենց նախասիրություններից, կարող են ընտրել այս երկու նոր սմարթֆոններից այն մոդելը, որն ավելի հարմար է իրենց և լիարժեք օգտվեն Beeline–ի պարզ և հարմար ծառայություններից», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline Pro 5 սմարթֆոնն ունի գրավիչ և ժամանակակից դիզայն, աշխատում է Android 6.0. օպերացիոն համակարգով։ Սմարթֆոնն ունի երկու SIM-քարտի հնարավորություն և աշխատում է 4G/LTE ցանցում։ Հեռախոսն ունի 4 միջուկային պրոցեսոր, 2 տեսախցիկ, ժամանակակից չափանիշներով հաղորդակցության մոդուլեր, այդ թվում Bluetooth 4.0 и Wi-Fi 802.11 b/g/n/, ինչպես նաև սենսորային IPS էկրան։ 

Beeline Smart 8 սմարթֆոնը բյուջետային մոդել է, ունի  4 միջուկային պրոցեսոր, աշխատում է Android 6.0. օպերացիոն համակարգով։ Սմարթֆոնն ունի 2 տեսախցիկ, երկու SIM-քարտի հնարավորություն և աշխատում է 2G և 3G ցանցերում։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia», հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5403.html
Beeline Հեռահաղորդակցություն Անդրեյ Պյատախին Beeline

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2678 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Հայաստանում արտադրված «Խելացի Տուն» համակարգի առաջին խմբաքանակն արտահանվեց Եվրոպա ու Ռուսաստան

«Խելացի Տուն» համակարգի արտադրության վրա մասնագիտացված հայկական Heltun ընկերությունը Հայաստանում արտադրած իր առաջին արտադրանքն է արտահանել Եվրոպական Միության երկրներ և Ռուսաստանի Դաշնություն։ Համակարգի 1000 սարք վաճառվել ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS