Beeline. ՎՏԲ Հայաստան բանկի հետ համատեղ թողարկվել է նոր քոբրենդինգային քարտ

Beeline. ՎՏԲ Հայաստան բանկի հետ համատեղ թողարկվել է նոր քոբրենդինգային քարտ

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն Beeline-ի հետ համատեղ գործարկում են նոր համատեղ քարտ, որը կարագացնի և կպարզեցնի վարկային գիծ ստանալու գործընթացը: 

Համագործակցության շրջանակում Beeline-ի հավատարիմ բաժանորդները բացառիկ հնարավորություն կստանան ձևակերպելու «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի վարկային քարտ առավելագույնս պարզեցված ընթացակարգով: 

Համատեղ քարտի առավելություններն են. պարզեցված ընթացակարգով քարտին վարկային գիծ ստանալու հնարավորությունը և վարկային գծի մարման արտոնյալ ժամանակահատված (մինչև 45 օր):

«Ծառայությունների պարզությունը և հարմարությունը մեր կարգախոսն է, և Beeline-ն ուրախ է ընդլայնել դրա կիրառման սահմանները: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցության շնորհիվ մենք չենք սահմանափակվում ապրանքներով և ծառայություններով, այլ ավելին, մեր հավատարիմ հաճախորդներին տրամադրում ենք բացառիկ հնարավորություն օգտվելու ավանդական բանկային ծառայություններից զգալիորեն ավելի արագ, պարզ և հարմար տարբերակով», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսև. «Մենք ուրախ ենք համագործակցել Beeline-ի հետ և համոզված ենք, որ մեր տեխնոլոգիական և ֆինանսական հնարավորությունները թույլ կտան գործընկերոջ բաժանորդներին մասնակցել ծրագրին ավելի շահավետ պայմաններով: Beeline – ի հետ համատեղ քարտի թողարկումը ևս մեկ քայլ է վարկային գծի ձևակերպման գործընթացի հեշտացմանն ընդառաջ, որը տնտեսում է մեր հաճախորդների ժամանակը և ռեսուրսները»:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Beeline-ի համատեղ քարտ կարող են ստանալ լավ վարկային պատմություն ունեցող Beeline հավատարիմ բաժանորդները: Ծրագրին մասնակցությունը հաստատող SMS-հաղորդագրություն ստանալուց հետո անհրաժեշտ է դիմել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» -ի ցանկացած մասնաճյուղ քարտի ձևակերպման նպատակով: Անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ/սոցիալական քարտ (կամ տեղեկանք դրա բացակայության մասին):

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ՝այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատու ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5363.html
Հայաստան Beeline Հեռահաղորդակցություն Հայաստան Beeline

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS