Beeline. «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթ

Beeline. «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթ

Beeline-ը հայտարարում է «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթի մեկնարկի մասին: Ինչպես տեղեկացնում են ընկերությունից՝ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ցանկացած իր կամ առարկա օգտագործելով կազմել «Neo» բառը, լուսանկարել այն և Neo ծառայության համար ստեղծված օրիգինալ կարգախոսի հետ մինչև սույն թվականի օգոստոսի 28-ը ներբեռնել այստեղ:

«Ստեղծիր քո Neo-ն» մրցույթում կխաղարկվի  4 հիմնական մրցանակ։ Հաղթող կճանաչվեն քվեարկության արդյունքում առավելագույն թվով ձայն հավաքած երեք մասնակիցները: Եվս մեկ հաղթող կընտրվի  մասնագիտական հանձնաժողովի կողմից:

Առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կստանա iPhone 6s սմարթֆոն, 2-րդ հորիզոնական զբաղեցրած մասնակիցը` Samsung Galaxy A5 սմարթֆոն, իսկ երրորդ հորիզոնական զբաղեցրած և հանձնաժողովի կողմից ընտրված մասնակիցները` Samsung Gear v700 սմարթ ժամացույց: Քվեների քանակով 4-րդից 24-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները կստանան Beeline Smart սմարթֆոն:   

Նկարը այստեղ ներբեռնելուց հետո մասնակիցները կստանան հատուկ կոդ: Մինչև 2016 թ. հոկտեմբերի 1-ը ներառյալ «NEO Max» ծառայությանը միանալու դեպքում նշված կոդը ներկայացնելով` նրանք հնարավորություն կստանան մասնակցելու 2016 թ. հոկտեմբերի 14-ին կայանալիք  խաղարկությանը, որտեղ կխաղարկվեն սմարթֆոններ, սմարթ ժամացույցներ և Wi-Fi range extender-ներ:

«Neo ծառայությունը յուրահատուկ փաթեթային առաջարկ է, որը բաժանորդներին հնարավորություն է տալիս միաժամանակ օգտվել մի քանի ծառայություններից և վճարել մեկ միասնական հաշիվ` ընդամենը լիցքավորելով բջջային հեռախոսահամարը: Նման բացառիկ առավելությունը «Neo» անվանումը դարձրել է պարզ, հարմար և միասնական ծառայության խորհրդանիշ, որը նմանը չունի հայաստանյան շուկայում: Այսօր մենք ուրախ ենք հայտարարել «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթի մեկնարկի մասին, որի մասնակիցները հնարավություն կունենան ստեղծագործական մոտեցում կիրառելով ներկայացնել, թե ինչպես են պատկերացնում Neo-ն և մտածել հետաքրքիր կարգախոս ծառայության մասին: Սա դեռ ամենը չէ. մրցույթի բոլոր մասնակիցները, ովքեր կմիանան «Neo Max» ծառայությունների փաթեթին, կմասնակցեն հոկտեմբերին կայանալիք խաղարկությանը, որտեղ հնարավորություն կունենան շահելու արժեքավոր ու հետաքրքիր նվերներ: Բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջողություն և սպասում նոր ու ստեղծագործ գաղափարների», -  նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։      

«Ստեղծիր քո Neo-ն» մրցույթը մեկնարկում է այսօր ժ. 18։00-ից և կտևի մինչև օգոստոսի 28-ը ներառյալ (24:00 Երևանի ժամանակով): Մրցույթի քվեարկությունը սկսվելու է 2016 թվականի օգոստոսի 15-ին և կշարունակվի մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը ներառյալ (24:00 Երևանի ժամանակով): Հաղթողների անունները և արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 5-ին Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում և www.beeline.am կայքում:

Մրցույթի և խաղարկության պայմաններին, ինչպես նաև մասնակցության կանոններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ www.beeline.am կայքում, ինչպես նաև  Facebook, Instagram, Odnoklassniki սոցիալական ցանցերի Beeline Armenia պաշտոնական էջերում:

 

Կարճ հասցե: geek.am/u/5352.html
Beeline Telecom Telecom Beeline Անդրեյ Պյատախին

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS