Beeline. Digithon–ը կբացահայտի ընկերության զարգացման ամենահեռանակարային և նորարար ուղիները

Beeline. Digithon–ը կբացահայտի ընկերության զարգացման ամենահեռանակարային և նորարար ուղիները

Beeline–ն աշխատակիցների շրջանում անց է կացնում Digithon նորարարական գաղափարների մրցույթը։ Հայտնի Hackathon–երի նման, միջոցառումը տևում է 24 ժամ, որի ընթացքում ընկերության աշխատակիցներից կազմված թիմերը մրցելու են, որպեսզի ստեղծեն նորարար հավելվածներ և ծառայություններ բիզնեսի և հաճախորդների համար։

Digithon–ի նպատակն է նաև նոր ծրագրերի մշակումը՝ ուղղված Ընկերության թվային ռազմավարության զարգացմանը, աշխատակիցների ներգավվմամբ արդի ապրանքների ստեղծմանը, թիմային աշխատանքի համար մաքսիմալ հարմարավետ միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև նորարարական լուծումների կիրառմանը ընկերության ներքին գործընթացներում։     

«Հանդիսանալով պատասխանատու գործատու և թվային ընկերություն՝ Beeline-ը մշտապես աջակցում է նորարարական ծրագրերի իրականացմանը։ Digithon–ը՝ թվային մարաթոն է աշխատակիցների շրջանում, որը նպատակ ունի ներգրավել նրանցից առավել ակտիվներին բիզնեսի և հաճախորդների համար նորարարական հավելվածների, ծառայությունների և ծրագրերի մշակման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Beeline աշխատակիցները  քաջատեղյակ են շուկայի և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված հաճախորդների պահանջներին և ցանկություններին, նրանք համատեղ ուժերով կստեղծեն և կառաջարկեն այնպիսի թվային լուծումներ, որոնք կդարձնեն մեր ծառայություններն էլ ավելի նորարար, պարզ և հարմար մեր հաճախորդների համար », - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Այսօր աշխարհը փոխվում է դինամիկ կերպով և որպեսզի քայլենք ժամանակին համընթաց, մենք պետք է պատրաստ լինենք փոփոխությունների, ցուցաբերենք ոչ ստանդարտ մոտեցումներ, լինենք ստեղծագործ և ընկերանանք թվային աշխարհի հետ։  Մեր Digithon–ն աշխատում է այս բոլոր ուղղություններով. այն հնարավորություն է ընձեռում նորարար միջավայրում  ստեղծել արդի, վառ և համարձակ գաղափարներ, մշակել դրանք և ստանալ արդյունք՝ նոր առաջարկի տեսքով՝ մեր այսօրվա, վաղվա և ապագայի հաճախորդի համար»,– նշեց Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը։ 

Նշենք, որ Digithon–ի մոդերատորներ և հանձնաժողովի անդամներ են հանդիսանում ընկերության ղեկավարությունը, իսկ հաղթող թիմը կիրականցնի իր ծրագիրը Beeline–ի օգնությամբ։

Հաղթող թիմը նաև կմեկնի գործուղման և կներկայացնի իր  առաջարկը մրցույթի եզրափակչում՝ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մակարդակով։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5320.html
Beeline Telecom Telecom Beeline Digithon

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS