Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Վիվասել-ՄՏՍ. Alcatel One Touch POP C7 սմարթֆոնը՝ 1 դրամով
26/05/2015 14:43

Վիվասել-ՄՏՍ. Alcatel One Touch POP C7 սմարթֆոնը՝ 1 դրամով

Այժմ բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «STARTPHONE» հետվճարային սակագնային պլանին 24 ամսով՝ Alcatel One Touch POP C7 սմարթֆոնը կարելի է ձեռք բերել ընդամենը 1 դրամով:

Նշված ժամկետով սակագնային պլանին բաժանորդագրվելով՝ 5900 դրամ ամսավճարի դիմաց, որն, ի դեպ, առաջարկվում է միայն Alcatel One Touch POP C7 սմարթֆոն ձեռք բերելիս, բաժանորդը ստանում է.

– ամսական 5000 ներցանցային րոպե խոսելաժամանակ
– ամսական 2000 ՄԲ ինտերնետ
– ամսական 200 ներցանցային SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն

«Բաժանորդներին հարմարավետ պայմաններով սմարթֆոններ հասանելի դարձնելը մեր ընկերության ռազմավարության կարևոր ուղղություններից է: Դրանով մենք պայմաններ ենք ստեղծում, որ ավելի մեծ թվով բաժանորդներ կարողանան օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գերժամանակակից ցանցի հնարավորություններից: Այս առաջարկը հերթական քայլն է` ուղղված այդ նպատակի իրականացմանը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:  Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage