Մայիս, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline-ը հայտարարում է «Կապի մեջ+» ռոումինգ ծառայության  գործարկման մասին
14/03/2015 19:31

Beeline-ը հայտարարում է «Կապի մեջ+» ռոումինգ ծառայության գործարկման մասին

Beeline-ը հայտարարում է «Կապի մեջ+» ռոումինգ ծառայության  գործարկման մասին: Ծառայությունը կգործի Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ուկրաինայի, Իտալիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի տարածքում` Beeline, Kyivstar, Wind օպերատորների ցանցերում գտնվող «ԱրմենՏել» ՓԲԸ բջջային կապի կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար:

«Beeline-ը շարունակում է հանդես գալ նոր առաջարկներով, որոնք ոչ միայն պարզ են և հարմար, այլ նաև հնարավորություն են ընձեռում մեր բաժանորդներին մատչելի սակագնով օգտվել որակյալ կապից թե´ Հայաստանի տարածքում, թե´ դրա սահմաններից դուրս: Առավել քան համոզված եմ,  որ «Կապի մեջ+» ծառայությունը, ռոումինգի ցածր գների շնորհիվ, կարճ ժամանակահատվածում մեծ տարածում կգտնի մեր բաժանորդների շրջանում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Գտնվելով Beeline ցանցում Վրաստանում, Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում, Wind ցանցում Իտալիայում կամ Kyivstar ցանցում Ուկրաինայում՝  հաճախորդները կարող են ընդունել մուտքային զանգեր, ինչպես նաև զանգահարել Հայաստանի Beeline բջջային հեռախոսահամարներին 49.99 դրամ մեկ միասնական սակագնով: Նշենք, որ 1ՄԲ բջջային ինտերնետի արժեքը ևս կազմում է 49.99 դրամ, իսկ մուտքային SMS հաղորդագրություններն անվճար են:

«Կապի մեջ+» ռոումինգ ծառայությունը գործում է մինչև 2015 թ. հունիսի 15-ը ներառյալ: Այն կարելի է ակտիվացնել` հավաքելով *655# հրահանգը, իսկ ապաակտիվացնել՝ *650#: Ծառայության ակտիվացման գումարը կազմում է 290 դրամ։  Ծառայությունից օգտվելու համար Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգը` հավաքելով #351*0000# հրահանգը կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար կամ *500# հրահանգը` հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար:

«Կապի մեջ+» ռոումինգ ծառայության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում, զանգահարելով 0611 հեռախոսահամարին կամ այցելելով www.beeline.am կայք։