374
21
2808
Ucom-ը գործարկել է օնլայն մասնաճյուղ

Ucom-ը գործարկել է օնլայն մասնաճյուղ

Այսօր հանդիսավոր արարողությամբ բացվեց «Յուքոմի» օնլայն մասնաճյուղը: Հաղորդակցման ոլորտում նորարարությունների առաջատար «Յուքոմ» ընկերությունը ներկայացրեց ևս մեկ նախաձեռնություն, որը մեծապես կօգնի ցանցի բաժանորդներին ավելի արդյունավետ տնօրինել իրենց ժամանակը և օնլայն կառավարել իրենց «Յուքոմ» ծառայությունները:

Օնլայն մասնաճյուղի ստեղծմամբ «Յուքոմ» ընկերությունը նպատակ ունի առավել հեշտացնել իր բաժանորդների՝ մի շարք ծառայություններից օգտվելու հնարավորությունը: Առաջին անգամ Հայաստանում գործարկվում է մի ծառայություն, որի միջոցով «Յուքոմի» օգտատերերը, առանց  «Յուքոմի» սպասարկման կենտրոն այցելելու, իրենց տանից կամ աշխատավայրից արագ կկարողանան կատարել իրենց անհրաժեշտ գործողությունները՝ կնքել կամ վերակնքել պայմանագիր, փոխել կամ թարմացնել «Յուքոմ» ծառայությունների փաթեթը, փոխել ինտերնետի սակագնային պլանը, ակտիվացնել Wi Fi ինտերնետային ծառայություն, կատարել առցանց վճարումներ և այլ գործողություններ:

Ինչպես իր խոսքում նշեց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը. «Ժամանակակից աշխարհում կյանքը շատ արագ է շարժվում առաջ, իսկ մարդուն ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում՝ զբաղվելու իր սիրելի գործով, լինել տանը՝ մտերիմների ու ընկերների հետ: Յուրաքանչյուր անգամ ծառայությունների փոփոխության համար գրասենյակ այցելելը նշանակում է կորցնել ևս մի քանի ժամ: Մենք առաջարկում ենք մի նոր հնարավորություն՝ օգտվելով որից մարդիկ այլևս ստիպված չեն լինի երկար ժամանակ վատնել «Յուքոմի»  ծառայությունների փոփոխման կամ վճարում կատարելու համար»:

Կարճ հասցե: geek.am/u/4929.html
Ucom Հեռահաղորդակցություն Հայկ Եսայան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2679 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Armenia Startup Academy-ն ստարտափներին հնարավորություն է տալիս լրացնել բիզնես գիտելիքների պակասը

Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում ՏՏ ոլորտը բավականին խոստումնալից է, և հենց այստեղ են պատրաստվում ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագետները։ Իհարկե, այս ամենը շատ ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS