Beeline-ը հայտարարում է «Ռոումինգում`0» ծառայության ժամկետի երկարացման մասին

Beeline-ը հայտարարում է «Ռոումինգում`0» ծառայության ժամկետի երկարացման մասին

18 փետրվարի, 2015 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է «Ռոումինգում`0» ծառայության գործարկման ժամկետի երկարացման մասին մինչև 2015թ.–ի հունիսի 15-ը ներառյալ: Ծառայությունը հնարավորություն է ընձեռում բաժանորդին ռոումինգում գտնվելիս 2-ից 10-րդ րոպեները խոսել անվճար։ Մուտքային զանգի առաջին րոպեի արժեքը 200 դրամ է։ Յուրաքանչյուր րոպեի արժեքը, 11–երորդ րոպեից սկսած, նույնպես կազմում է 200 դրամ։ Ծառայությունը գործում է աշխարհի ցանկացած երկրում և հասանելի է Beeline բջջային կապի բոլոր բաժանորդներին։

«Ռոումինգում`0» ծառայությունը ռոումինգ ծառայությունների շուկայում առկա լավագույն առաջարկներից մեկն է, որն արդեն հասցրել է մեծ պահանջարկ ձեռք բերել Beeline բաժանորդների շրջանում: Հաշվի առնելով մեծ պահանջարկը և բաժանորդների դրական բազմաթիվ արձագանքները մենք երկարացնում ենք ծառայության գործարկման ժամկետը՝ ձգտելով բաժանորդների կյանքը դարձնել ավելի լավ և առաջարկում մատչելի գնով պարզ, հարմար և որակյալ ծառայություններ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ծառայությունը կարելի է ակտիվացնել` հավաքելով *200# հրահանգը, իսկ ապաակտիվացնել՝ *201#: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգը` հավաքելով #351*0000# հրահանգը կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար կամ *500# հրահանգը` հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար:

Ռոումինգ ծառայությունը գործում է աշխարհի 173 երկրների 404 օպերատորի ցանցերում: Նշենք, ծառայությունից հնարավոր չէ օգտվել այլ ռոումինգ ծառայությունների հետ միաժամանակ: «Ռոումինգում՝ 0» ծառայության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում, զանգահարելով 0611 հեռախոսահամարին կամ այցելելով www.beeline.am կայք։

Կարճ հասցե: geek.am/u/4906.html
Հայաստան Beeline Հեռահաղորդակցություն Անդրեյ Պյատախին Հայաստան Beeline

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS