Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ճապոնիայում բացվելու է հյուրանոց, որտեղ ռոբոտներ են աշխատելու
09/02/2015 11:35

Ճապոնիայում բացվելու է հյուրանոց, որտեղ ռոբոտներ են աշխատելու

Այս տարվա հուլիսին Ճապոնիայում բացվելու է Henn-Na հյուրանոցը, որի աշխատակիցները լինելու են ռոբոտներ: Այս մասին գրում է CNN-ը: 

Սկզբնական շրջանում աշխատակազմում ընգրկված է լինելու 3 ռոբոտ, իսկ ժամանակի ընթացքում հյուրանոցի ղեկավարությունը նախատեսում է աշխատակազմի բոլոր մարդկանց փոխարինել ռոբոտներով: 

Հաղորդվում է, որ բացի ռոբոտ-աշխատակիցներից հյուրանոցը ևս մի քանի առանձնահատկություն է ունենալու, որոնցից մեկն այն է, որ սենյակ մուտք գործելու համար բանալիների և քարտերի փոխարեն օգտագործվելու է դեմքերի ճանաչման համակարգ: Բացի այդ, էլեկտրաէներգիայի խնայողության նպատակներից ելնելով՝ հյուրանոցի օդորակիչները գործարկվելու են կախված հյուրերի մարմնի ջերմաստիճանից, որը հսկվելու է հատուկ մշակված համակարգի միջոցով: 

Հյուրանոցը լինելու է երկհարկանի, հարկերից յուրաքանչյուրում՝ 72 սենյակ: Մեկ օրվա համար սենյակների գինը կարող է տատանվել 60-ից մինչև 153 ԱՄՆ դոլարի սահմաններում: