Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում - 2014թ. II եռամսյակ

Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում - 2014թ. II եռամսյակ

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները հրապարակել են 2014թ.-ի II եռամսյակի գործունեության ամփոփ հաշվետվությունները:  Որոնց հիման վրա կատարած վերլուծությունների արդյունքում մենք փորձել ենք ներկայացնել Հայաստանում Ինտերնետ շուկայի ներկայիս հիմնական միտումները:

Բաժանորդների թիվ

Բաժանորդների թվով առաջատարն անփոփոխ է՝ Beeline: 2014թ.-ի հունիսի վերջի դրությամբ Beeline-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 155 855, ինչն այս տարվա առաջին եռամսյակին գրանցված ցուցանիշից պակաս է 3 146-ով, իսկ անցյալ տարվա երկրորդ եռամսյակի ցուցանիշից՝ 2 803-ով: Միևնույն ժամանակ, Beeline-ի բջջային ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 42 114: Սույն ցուցանիշը տարեսկզբի համեմատ աճել է 2 287-ով, իսկ անցյալ տարվա հունիսի վերջին գրանցված ցուցանիշի համեմատ՝ 27 400-ով: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվն այս տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 301 721: Սույն ցուցանիշը առաջին եռամսյակի համեմատ աճել է 1 859-ով, իսկ անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 114 147:

2014թ.-ի երկրորդ եռամսյակի վերջին Orange-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 109 345: Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 3 273-ով, իսկ անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 18 418: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվն այս տարվա հունիսի վերջին կազմել է 254 319, այս տարվա առաջին եռամսյակի տվյալների համեմատ արձանագրվել է անկում՝ 11 731 բաժանորդով, իսկ անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ աճ՝ 49 845 բաժանորդով:

VivaCell MTS-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) 2014թ.-ի երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 85 024: Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ այս ցուցանիշը նվազել է 11 242-ով, իսկ անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ անկումը կազմել է  10 129 բաժանորդ: Միևնույն ժամանակ, հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվն այս տարվա մարտի վերջի համեմատ աճել է 2 493-ով, իսկ անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 96 362:

Ucom-ի բաժանորդների թիվն այս տարվա երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 60 849: Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ ընկերության բաժանորդների թիվն աճել է 2 873-ով, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 13 253:

Rostelecom-ի բաժանորդների թիվը 2014թ.-ի երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 17 415: Սույն ցուցանիշն այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 2 948-ով, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 15 349-ով:

Interactive-ի բաժանորդների թիվն այս տարվա հունիսի վերջին կազմել է 3 302, ինչն այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 140-ով, իսկ անցյալ տարվա երկրորդ եռամսյակի ցուցանիշը՝ 1 470-ով:

Այս տարվա առաջին եռամյսակի տվյալների համաձայն ADC-ն ունի 1299 բաժանորդ, իսկ անցյալ տարվա երկրորդ եռամսյակի վերջում դրանց թիվը եղել է 1259:

Arminco-ի բաժանորդների թիվն երկրորդ եռամսյակի վերջին կազմել է 260, անցյալ տարվա նույն ցուցանիշի համեմատ բաժանորդների քանակը չի փոխվել, իսկ այս տարվա առաջին եռամսյակի համեմատ դրանց թիվն աճել է 10-ով:

Այլ պրովայդերների բաժանորդների թիվը մեր կողմից գնահատվում է Հայաստանում ինտերնետ բաժանորդների ընդհանուր թվի 2%-ի շրջակայքում:

Այսպիսով, 2014թ.-ի երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ Հայաստանում ինտերնետ բաժանորդների թիվը կազմում է մոտ 485 000, այս ցուցանիշը մոտ 3000-ով ավելի պակաս է քան այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը և 51 000-ով ավել, քան 2013թ.-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշը:

Հեռահաղորդակցական ընկերությունների ունեցած մասնաբաժիններն ըստ ինտերնետ բաժանորդների քանակի հետևյալն է. 1. Beeline - 40.8% (+0.06), 2. Orange - 22.54% (+0.81), 3. Vivacell-MTS - 17.52% (-2.2), 4. Ucom - 12.54% (+0.66), 5. Rostelecom - 3.6% (+0.64), 6. Interactive - 0.68% (+0.03), 7. ADC - 0.27%, 8. Arminco - 0.05%, Այլ - 2%: 

Բջջային Ինտերնետ

Բջջային ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) հետևյալն է՝ 1. Orange - 109 345 (+ 3 273, 2014թ. I եռ. համեմատ), 2. Vivacell-MTS - 85 024 (- 11 242), 3. Beeline - 42 114 (+2 287): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Orange - 46.24% (+1.38), 2. Vivacell-MTS - 35.95% (-4.75), 3. Beeline - 17.81% (+0.97):

Բջջային ինտերնետի (բացառությամբ հեռախոսով օգտվողների) բաժանորդների ընդհանուր քանակը 236 483 է,  այս տարվա առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 5 682-ով, իսկ անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ աճել՝ 23 003-ով:

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների բաշխվածությունը հետևյալն է. 1.Vivacell-MTS - 1 003 011 (+ 2 493,  2014թ. I եռ. համեմատ), 2. Beeline - 301 721 (+1 859) , 3. Orange - 254 319 (-7 379): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Vivacell-MTS - 64.39% (+0.46), 2. Beeline - 19.32% (+0.21), 3. Orange - 16.29% (-0.67):

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը 1 561 544 է,  այս տարվա առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 7 379-ով, իսկ անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ աճել՝ 260 354-ով:

Բաժանորդների ակտիվություն

«Բաժանորդների ակտիվության» ցուցանիշները ստանալու համար վերցվել են հեռահաղորդակցական ընկերությունների կողմից հրապարակվող «Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (MOaU, MbOU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների: «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշներն ըստ էության այն ցուցանիշներն են, որոնք անցած մի քանի տարիների ընթացքում ներկայացվում էին «Բիզնես 24»-ի և «Circle.am»-ի կողմից հրապարակվող «Ինտերնետը Հայաստանում» զեկույցներում:

Այսպիսով, «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է 1. Beeline - 38.37% (-1.44%, 2014թ. I եռ. համեմատ), 2. Ucom - 29.59% (+2.27), 3. Orange - 13.64% (+0.02), 4. Rostelecom - 9.22% (+1.57), 5. Vivacell-MTS - 6.27% (-2.44), 6. Interactive - 0.81 (+0.02), 7. ADC - 0.06%, 8. Arminco - 0.05%, 9. Այլ - 2%:

Մասնաբաժին շուկայում՝ ըստ հասույթի

Հեռահաղորդակցական ընկերությունների բաժանորդներից ստացված հասույթի մասնաբաժինները ստանալու համար վերցվել են հրապարակված «Ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ (ARPU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների: 

Այսպիսով, «Բաժանորդներից ստացված հասույթի» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է 1. Beeline - 34.32% (-1.08%, 2014թ. I եռ. համեմատ), 2. Ucom - 22.7% (+1.1), 3. Orange - 21.46% (-0.53), 4. Vivacell-MTS - 11.3% (-1.06), 5. Rostelecom - 4.85% (+1.2), 6. ADC - 2.02%, 7. Arminco - 0.95% (+0.26), 8. Interactive - 0.68 (+0.11), 9. Այլ - 2%:

Կարճ հասցե: geek.am/u/4487.html

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2689 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline Ստարտափ Ինկուբատորի 4 ռեզիդենտ մրցանակ է ստացել Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին

Beeline Ստարտափ Ինկուբատորի  8 ռեզիդենտ ստարտափներից 5-ը մասնակցել են Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին, և 4-ը՝ վերադարձել են մրցանակներով։ Վրանային ճամբարի ձևաչափով սամմիթն անցկացվեց հուլիսի 22-ից 29-ը ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS