Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Facebook-ը պաշտոնապես գնել է Oculus VR-ը
22/07/2014 11:13

Facebook-ը պաշտոնապես գնել է Oculus VR-ը

Facebook-ը պաշտոնապես գնել է վիրտուալ իրականության սաղավարտների մշակմամբ զբաղվող Oculus VR ընկերությունը: 2 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ այս գործարքի մասին ընկերությունները հայտնել էին այս տարվա մարտին, սակայն գործարքը դեռևս պատշոնապես չէր կայացել:

Երկու ընկերությունները նշել են, որ այս համագործակցությունը օգտատերերի համար կառուցելու է միանգամայն նոր մակարդակի հաղորդակցման հարթակ:

Նշենք, որ նախնական պայմանավորվածության համաձայն՝ Oculus VR ընկերությունը պահպանելու է իր անկախությունն ու շարունակելու է զբաղվել Oculus Rift վիրտուալ իրականության սաղավարտների մշակմամբ: