Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google-ը ձեռք է բերում Songza երաժշտության որոնման համակարգը
11/06/2014 11:47

Google-ը ձեռք է բերում Songza երաժշտության որոնման համակարգը

Google ընկերությունը բանակցություններ է վարում Songza երաժշտության որոնման համակարգը գնելու վերաբերյալ: Գործարքի նախնական արժեքը կարող է կազմել 15 միլիոն ԱՄՆ դոլար: Գումարը բավականին փոքր է, եթե հաշվի առնենք, որ Apple-ը Beats ընկերությունը ձեռք բերելու համար վճարել էր 3 միլիարդ ԱՄՆ դոլար:

Ի սկզբանե Humanized ծրագրավոորողների կողմից ստեղծված Songza-ն համարվում էր աշխարհի առաջին երաժշտության որոնման համակարգը: Այն ներառում է 28 միլիոն անվճար նվագարկվող երաժշտական ստեղծագործություն: Կայքում օրական ավելի քան 120 000 երաժշտական ստեղծագործություն է նվագարկվում:

Թեև Google-ն ունի Google Play Music սեփական երաժշտական ծառայությունը, այն շարունակում է պահպանել իր հետաքրքրությունն այլ ծառայությունների նկատմամբ: Songza նախագծի հիմնական առավելությունը հատուկ ալգորիթմներն են, որոնք կարողանում են անհրաժեշտ պահին գտնել անհրաժեշտ երաժշտությունը: Բացի այդ, համակարգը հիշում և հաշվի է առնում օգտատերերի երաժշտական ճաշակը:

Չի բացառվում, որ այս գործարքն իրականացվում է ի պատասխան Apple-ի ձեռքբերմանը, երբ վերջինս Code Conference-ի ժամանակ հայտարարեց Beats Music ընկերության հետ գործարքի մասին: