Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
2 տարի շարունակ PayPal-ի նախագահը լինելուց հետո Դեվիդ Մարկուսը միանում է Facebook-ին
10/06/2014 11:51

2 տարի շարունակ PayPal-ի նախագահը լինելուց հետո Դեվիդ Մարկուսը միանում է Facebook-ին

eBay-ին պատկանող PayPal էլեկտրոնային վճարային համակարգի տնօրեն Դեվիդ Մարկուսը լքում է իր զբաղեցրած պաշտոնն ու միանում Facebook-ին:

Նոր ընկերությունում Մարկուսն իր պարտականությունների կատարմանն անցնելու է հունիսի 27-ից: Նա գլխավորելու է Facebook-ի հաղորդագրությունների փոխանակման բիզնեսը:

PayPal համակարգի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես ստանձնելու է eBay-ի գլխավոր տնօրեն Ջոն Դոնահոուն: Վերջինս իր երախտագիտությունն է հայտնել Մարկուսին երկու տարվա ընթացքում հասած բոլոր ձեռքբերումների համար:

Նշենք, որ 2013 թվականին PayPal վճարային համակրգի միջոցով իրականացված վճարումների ընդհանուր ծավալը կազմել է 180 միլիարդ ԱՄՆ դոլար: 2002 թվականից ի վեր այն պատկանում է eBay ընկերությանը: