Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
HTC-ն աշխատանքի է վերցնում Samsung ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավարին
18/04/2014 14:47

HTC-ն աշխատանքի է վերցնում Samsung ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավարին

HTC-ն աշխատանքի է վերցրել Փոլ Գոլդենին՝ Samsung ընկերության մարքեթինգի բաժնի նախկին ղեկավարին: Գոլդենն աշխատել է Samsung-ում 2008-ից մինչև 2012 թվականը, հենց այն տարիներին, երբ կորեական ընկերությունը մեծ վերելք ապրեց սմարթֆոնների շուկայում:

Հայտնի է, որ Գոլդենն սկզբում աշխատանքի է ընդունվելու երեքամսյա պայմանագրով: Մարքեթինգը եղել է HTC ընկերության կարևորագույն խնդիրներից մեկը Android սմարթֆոնների շուկայում կայուն դիրքեր գրավելու համար պայքարում:

«Պետք է խոստովանեմ, որ մենք երբևէ չենք մտածել, որ մարքեթինգային մարտավարությունը կարող է այդքան մեծ կարևորություն ունենալ: Սա ընկերության բացթողումն է, ինչն իհարկե այնքան էլ լավ չէ», – նշել է HTC ընկերության Գլխավոր տնօրեն Շեր Վոնգը: