Beeline-ը գործարկեց IP հեռուստատեսության ծառայությունը

Beeline-ը գործարկեց IP հեռուստատեսության ծառայությունը

Beeline-ից տեղեկացնում են, որ ընկերությունը SPB TV ընկերության հետ համատեղ գործարկել է IPTV ծառայությունը։ Ծառայությունը հասանելի է Հայաստանի բոլոր քաղաքներում և 30–ից ավել փոքր բնակավայրերում։

Գործարկման առաջին փուլում բաժանորդներին հասանելի է հեռուստաընկերության ստանդարտ փաթեթը, որը ներառում է ավելի քան 50 տեղական և արտասահմանյան հեռուստաալիք։ Վիդեոազդանշանի որակը՝ SD և HD։ Մոտ ապագայում նախատեսվում է IPTV ծառայության սակագնային փաթեթների ընդլայնում և ալիքների քանակի ավելացում։ Հեռուստաալիքների ստանդարտ փաթեթի ամսեկան վարձը կազմում է 3000 դրամ։ Միանալիս բաժանորդին տրվում է հեռուստատեսային կցորդ։

«ԱրմենՏել» ընկերությունն ավանդաբար մեծ ուշադրություն է դարձնում ենթակառուցվածքների համաչափ զարգացմանը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Այս նպատակի իրականացման համար մենք շարունակաբար ներդրումներ ենք իրականացնում մարզային համայնքներում և գյուղերում, հստակ գիտակցելով, որ նեդրված գումարների վերադարձելիությունը ուշ է ապահովվում։ Սա մենք համարում ենք սոցիալապես պատասխանատու մոտեցում, որն իրականացվում է «Մենք աշխատում ենք կյանքն ավելի լավ դարձնելու» կարգախոսի ներքո։ Այս քայլով հերթական անգամ հաստատվում է «ԱրմենՏել» ընկերության առաջատարի դերը Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում և այս քայլը նունպես հանդիսանում է կրկնօրինակման արժանի օրինակ։ Այսօր մեծ ուրախությամբ տեղեկացնում եմ Հայաստանի բնակչության մեծ մասին, որ արդեն հնարավորություն ունեն օգտվել Beeline IPTV ծառայությանից», - նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Հայաստանում հեռուստատեսության ընդհանուր շուկան ամենազարգացածներից է ԱՊՀ երկրների շրջանում։ Մեր հետազոտությունների համաձայն, այստեղ առաջատարն է  IPTV–ի հատվածն, որին, 2013թ–ի գնհատմամբ, պատկանում է այս շուկայի գումարային մասնաբաժնի 91 տոկոսը։ Մեր տեխնոլոգիաները և փորձը թույլ են տալիս հուսալ, որ մենք կարող ենք արդյունավետորեն մրցակցել և առաջարկել Հայաստանի բնակչությանը որակյալ և բազմազան վիդեո բովանդակություն»,- ասաց SPB TV ընկերության Գլխավոր տնօրեն Կիրիլ Ֆիլիպովը։

Հեռուստատեսային կցորդը կարող է միանալ բաժանորդի ինտերնետ մոդեմին ցանցային մալուխով կամ Wi-FI փոխակերպիչի օգնությամբ։ Կցորդից ազդանշանը կարող է ստանալ հեռուստացույցը, որը ունի անալոգ կամ HDMI մուտք։ Անհրաժեշտության դեպքում հաճախորդին տրամադրվում է IPTV սարքավորումների և գծային մոնտաժի ծառայություն, որի արժեքն է 1700 դրամ

Նշենք, որ IPTV ծառայությունը հասանելի է Հայաստանի Beeline ֆիքսված կապի բաժանորդների գրեթե 80 տոկոսին։

IPTV ծառայության սակագների, ծածկույթի և հեռուստաալիքների ցանկի մասին  առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ,  զանգահարելով 8070 անվճար հեռախոսահամարին կամ այցելելով www.beeline.am կայք։

Կարճ հասցե: geek.am/u/3644.html
Հայաստան Հայաստան Beeline Անդրեյ Պյատախին SPB TV IPTV հեռուստատեսություն Beeline

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2696 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ռոստելեկոմ. նոր առաջարկ` առցանց բաժանորդագրություն ձևակերպողների համար

«Ռոստելեկոմ» Հայաստանը նոր ձևաչափով է հանդես գալիս իր բաժանորդների համար՝ հնարավորություն ընձեռելով բաժանորդագրությունը ձևակերպել նաև առցանց պարզեցված տարբերակով։ Բացի այդ, առաջին մեկ ամիսը անվճար ծառայություններ կստանան ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS