Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Forbes. ՏՏ ոլորտի աշխարհի ամենահարուստները 2014
04/03/2014 13:28

Forbes. ՏՏ ոլորտի աշխարհի ամենահարուստները 2014

Forbes պարբերականը ներկայացրել է 2014թ.-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը: Մենք այդ ցուցակում առանձնացրել ենք ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին, և կներկայացնենք առաջատար տասնյակը:

Տեխնոլոգիական ոլորտի ամենահարուստ ներկայացուցիչը Բիլ Գեյթսն է, նրա կարողությունն այս պահի դրությամբ կազմում է 76 միլիարդ դոլար:

Երկրորդ հորիզոնականում է Oracle-ի ղեկավար Լարի Էլիսոնը՝ 48 միլիարդ դոլար:

Երրորդ հորիզոնականում է Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը՝ 32.3 միլիարդ դոլար:

Փեյջին է հետևում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 32 միլիարդ դոլար:

Հինգերորդ հորիզոնականում է Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը՝ 31.8 միլիարդ դոլար:

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը վեցերորդն է, նրա կարողությունը 28.5 միլիարդ դոլար է:

Յոթերորդ տեղում է Microsoft-ի նախկին ղեկավար Սթիվ Բալմերը՝ 19.3 միլիարդ դոլար:

Dell կորպորացիայի հիմնադիր Մայքլ Դելը ութերորդն է, նրա կարողությունը 17.5 միլիադ դոլար է:

Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենն իններորդն է՝ 15.9 միլիարդ դոլար:

Տասնյակը եզրափակում է Ազիմ Պրեմջին՝ 15.3 միլիարդ դոլար: