Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Brand.com դոմենը վաճառվել է կես միլիոն դոլարով
08/07/2013 14:48

Brand.com դոմենը վաճառվել է կես միլիոն դոլարով

Կայացել է դոմենի վաճառքի 2013թ.-ի ամենաթանկ գործարքը` վաճառվել է Brand.com դոմենը: Վաճառքի մասին հայտնի էր ավելի վաղ, սակայն մանրամասները պարզ են դարձել միայն օրերս:

Հաստատված տեղեկությունների համաձայն Brand.com-ը վաճառվել է 500 000 ԱՄՆ դոլարով: Իհարկե, համեմատած 2009թ.-ին վաճառված insure.com-ին` 16 մլն դոլար և sex.com-ին` 14 մլն դոլար, սա չինչին գումար է, սակայն վեջրին շրջանում սույն ոլորտում այդպիսի մեծ գումարներով գործարքներ չեն եղել:

Դոմենների առուվաճառքի շուկայի ներկայիս գները պատկերացնելու համար նշենք, որ այս պահին ամենապահանջված դոմեններից մեկի համար` thedomains.com, սեփականատերերը պահանջում են առնվազն 1 մլն դոլար: