Ինչպես խուսափել CrowdStrike EDR-ի թարմացմանը նման խնդիրներից․ «Կասպերսկի»-ի խորհուրդները
CrowdStrike EDR լուծման հուլիսի 19-ի ոչ կոռեկտ թարմացումն աշխարհով մեկ անդրադարձել է Windows-ով աշխատող սարքերի վրա, որոնք բոլորը նույն ժամին կորպորատիվ օգտատերերին ցույց են տվել «մահվան կապույտ էկրան» (BSOD): Խափանումն ազդել է, օրինակ, ԱՄՆ-ի, Իսպանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների և այլ երկրների օդանավակայանների տեղեկատվական համակարգերի վրա:
«Կասպերսկի» ընկերության տվյալներով՝ ուրբաթ, հուլիսի 19-ի առավոտյան, ամբողջ աշխարհում օգտատերերը հայտնել են Windows-ի հետ կապված խնդիրների մասին։ CrowdStrike-ը հաստատել է, որ սկզբնապատճառը CrowdStrike EDR-ի csagent.sys или C-00000291*.sys դրայվերում է։
Ամենից շատ տուժել են ավիացիոն ընկերությունները, օդանավակայանները, տարբեր բժշկական կենտրոններ, ցանցային խանութներ, Նյու Յորքի մետրոն, Հարավային Աֆրիկայի խոշորագույն բանկը և շատ այլ կազմակերպություններ: Խափանումից տուժածների ամբողջական ցանկը կարելի է ուսումնասիրել հղմամբ:
«Կասպերսկի»-ում համարում են, որ բավական խնդրահարույց է գնահատելը, թե որքան ժամանակ կպահանջվի աշխարհում այս կամ այն տեղեկատվական համակարգերի ամբողջական վերականգնման համար: Ամեն ինչ բարդանում է նրանով, որ օգտատերերին անհրաժեշտ է ձեռքով վերագործարկել իրենց համակարգիչներն անվտանգ ռեժիմում: Իսկ խոշոր կորպորացիաներում դա, որպես կանոն, հնարավոր չէ անել ինքնուրույն՝ առանց համակարգային ադմինիստրատորի օգնության:
Այնուամենայնիվ, CrowdStrike-ի հետ կապված խնդրից՝ դրա դրայվերի թարմացման առաջացրած մահվան կապույտ էկրանից ազատվելու համար անհրաժեշտ է.
- Գործարկել համակարգիչը անվտանգ ռեժիմում:
- Անցնել C:\Windows\System32\drivers\CrowdStrike.
- Գտնել և ջնջել csagent.sys կամ C-00000291*.sys նիշքը։
- Վերագործարկել համակարգիչը նորմալ ռեժիմում:
«Կասպերսկի»-ի փորձագետների կարծիքով՝ նման իրավիճակից հնարավոր էր խուսափել բավականին պարզ եղանակով։ Առաջինը՝ չթողարկել թարմացումներն ուրբաթ օրը: Սխալի դեպքում շտկման համար շատ քիչ ժամանակ է մնում. CrowdStrike-ի խափանումից տուժած բոլոր ընկերությունների համակարգային ադմինիստրատորները խնդիրը շտկելու համար գրեթե հաստատ աշխատել են բոլոր հանգստյան օրերին:
«Բայց ամենակարևորը թողարկված թարմացումների որակին առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվելն է։ Մենք «Կասպերսկի» ընկերությունում դեռևս 2009-ին գործարկել ենք մեր հաճախորդների մոտ զանգվածային խափանումների կանխարգելման ծրագիրը և անցել SOC 2 աուդիտ, որը հաստատում է ներքին գործընթացների անվտանգությունը։ Ահա արդեն 15 տարի յուրաքանչյուր թարմացում անցնում է աշխատունակության բազմաստիճան ստուգում տարբեր կոնֆիգուրացիաներում և օպերացիոն համակարգերի զանազան տարբերակներում: Սա մեզ թույլ է տալիս նախապես բացահայտել հնարավոր խնդիրները և լուծել դրանք «ափին»։
Անհրաժեշտ է հետևել ռելիզների փոքր փուլերով թողարկման սկզբունքին: Հարկ է թարմացումները տարածել աստիճանաբար, այլ ոչ թե միանգամից բոլոր հաճախորդներին։ Նման մոտեցումը հնարավորություն է տալիս անհապաղ արձագանքել և, անհրաժեշտության դեպքում, կանգնեցնել թարմացումը: Եթե մեր օգտատերերն ինչ-որ խնդիր են ունենում, ապա մենք անպայման գրանցում ենք այն, դրա լուծումը դառնում է գերակայություն ընկերության բոլոր մակարդակներում»,- տեղեկացնում է «Կասպերսկի»-ն՝ պարզաբանելով, որ ինչպեսև կիբեռանվտանգության միջադեպերի դեպքում, տեսանելի վնասը վերացնելուց բացի, անհրաժեշտ է գտնել սկզբնապատճառը՝ ապագայում նման կարգի խնդիրները կանխելու համար: Անհրաժեշտ է թեստային ենթակառուցվածքում ստուգել ծրագրային պրոդուկտների թարմացումների աշխատունակությունը նախքան ընկերության «մարտական» ենթակառուցվածքում ծավալելը, աստիճանաբար ներդնել փոփոխությունները՝ վերահսկելով հնարավոր խափանումները:
Միջադեպերի հետ աշխատանքը նաև պետք է հիմնված լինի իր ծառայությունների անվտանգության, որակի և հասանելիության բարձր ներքին պահանջներով վստահելի մատակարարի հետ պաշտպանություն կառուցելու համալիր մոտեցման վրա: Այդ աշխատանքի հիմքը կարող է լինել Kaspersky Symphony լուծումների շարքը։ Դա կօգնի ընկերություններին ոչ միայն պարզապես ջրի երեսին մնալ, այլև բարձրացնել տեղեկատվական անվտանգության համակարգի արդյունավետությունը։ Դա կարելի է անել ինչպես աստիճանաբար՝ քայլ առ քայլ բարձրացնելով պաշտպանության մակարդակը, այնպես էլ միանգամից՝ օգտագործելով պաշտպանության ամենաբարձր Kaspersky Symphony XDR մակարդակը: «Կասպերսկի»-ն ընկերություններին խորհուրդ է տալիս իր հետ միասին հոգ տանել ենթակառուցվածքի անվտանգության մասին, որպեսզի հաջորդ գլոբալ խափանումը չանդրադառնա իրենց հաճախորդներին:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է