Categories: Business

Հայկ Եսայան. 5G ցանցը Հայաստանում հասանելի կարող է լինել 1-2 տարում

Տեխնոլոգիական ամենախոշոր Դիջիթեք ցուցահանդեսում Team-ը ներկայանում  է նոր ձևաչափով` ընկերությունների խմբով, որտեղ ներառված են Team Telecom Armenia, Team Pay, Team Solutions, Team Systems ու buy.am ընկերությունները:

Ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը առանձնացնում է գլխավոր նորությունները. խոսելով Team telecom Armenia-ի հաջողություններից՝ նա կարևորում է  25 Գբ/վ արագությամբ NGN (Next Generation Network) ցանցի գործարկումը, որը հնարավորություն է տալիս տրամադրել գերարագ ինտերնետ։

«Այսօր ցուցահանդեսի մասնակիցները կարող են փորձարկել մեր գերարագ ինտերնետը cloud gaming գոտում, նրանք կարող են խաղալ ամենավերջին սերնդի խաղերը՝ առանց կապի երևէ ընդհատման։ Սա որակյալ կապի հստակ ցուցիչ է, այսպիսի ինտերնետ կապ միայն մեր ընկերությունն է կարողանում ապահովել Հայաստանում», – ասում է Հայկ Եսայանը։

Team telecom Armenia-ն նաև շարունակում է աշխատել 5G ցանցը հասանելի դարձնելու ուղղությամբ, Հայկ Եսայանի խոսքով՝ հայտ են ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, եթե թույլտվություն տրամադրվի կօգտագործեն 700 ՄՀց հաճախականությունը։

«Շուրջ 1-2 տարվա կառուցման աշխատանքներից հետո արդեն 5G հնարավորություն կունենանք Երևանում և մի քանի մարզկենտրոններում։ Միայն մեր ընկերությունն է դիմել հանձնաժողովին թույլտվության համար», – ասաց Եսայանը։

Թիմ ընկերությունների խմբի համանախագահը հատուկ ընդգծում է, որ ուշադրության կենտրոնում են պահում նաև մաքուր էներգիայի օգտագործման խթանումը։ Եսայանը նշում է, որ  ընկերությունը բավականին շատ էլեկտրաէներգիա է սպառում, որոշել են անցնել մաքուր էներգիայի, դրա համար կառուցում են 4,8 մՎտ հզորությամբ արևային կայան, սկսել են նաև ընկերության սպասարկող մեքենաները փոխարինել էլեկտրական մեքենաներով։

Այս կարևոր նախաձեռնություններից զատ, Team Systems ընկերությունը սկսել է Team Energy նախագիծը, որը էլեկտրական մեքենաների լիցքավորման ցանց է կառուցում Հայաստանում։

«Մեր լիցքավորիչները տարբերվում են նրանով, որ մեքենաների ավտոմատ նույնականացում է լինելու, այսինքն բջջային հավելված մուտք գործելու կամ նույնականացում անցնելու կարիք չի լինի։ Այս տարի կտեղադրվի 20 արագ լիցքավորման  կայան (fast charger), ցանկացած մեքենա կարող է լիցքավորվել 40 րոպեում։ Նաև կտեղադրվեն  50-ից ավել սովորական կայաններ, որոնք ավելի դանդաղ են լիցքավորում մեքենան», – ասաց Հայկ Եսայանը։

Թիմ ընկերությունների խմբի մյուս նորարական լուծումը Team Pay-ն է։ Եսայանն ասում է, որ սա ընկերության առաջին գործիքն է վճարահաշվարկային ոլորտում, առաջարկում է կատարել ֆինանսական գործարքներ «մեկ պատուհան» սկզբունքով։ Գործիքը հասանելի է արդեն Team Telecom Armenia-ի 18 մասնաճյուղերում։  Team Pay բջջային հավելվածի թողարկումը նախատեսվում է այս տարի, նախնական տարբերակն արդեն պատրաստ է։

Buy.am-ն էլ Հայաստանում առաջին օնլայն մոլն է, որտեղ միավորված են 400+ ռեստորաններ, 150+ արտասահմանյան և հայկական բրենդային խանութներ, դեղատուն և սուպերմարկետ։ Դիջիթեք ցուցահանդեսում Buy.am-ը ներկայացնում է նոր կայքի բետա տարբերակը, հիմնական նորությունն այն է, որ այսուհետև  հնարավոր է կատարել խմբային պատվերներ։

Թիմ ընկերությունների խմբի տեխնոլոգիական լուծումներին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ ՝ այցելելով Դիջիթեք տեխնելեգիական ցուցահանդեսին։ Այն բաց կլինի մինչև Մարտի 12-ը։

Recent Posts

Team Telecom Armenia-ն իրականացնում է բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում (IPO)

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) թողարկել և հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխում է բաժնետոմսեր՝ հնարավորություն տալով յուրաքանչյուրին մասնակցել ընկերության…

2 days ago

TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ

Հունիսի 1-ի BANA Angels-ի նախաձեռնությամբ The Factory ինովացիոն հաբում տեղի ունեցավ հերթական #TalkAround միջոցառումը, որը կրում էր “Generative AI in…

2 days ago

Team ընկերությունների խումբը ձեռք է բերել վրացական SkyTel-ի  30%-ը

Team ընկերությունների խումբը ձեռք է բերել Վրաստանի հեռահաղորդակցության առաջատար երեք օպերատորներից մեկի՝ SkyTel-ի 30% բաժնեմասերը: SkyTel-ի ամրակցված և անլար ինտերնետը…

4 days ago

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը Հայաստանում է

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը Հայաստանում է և իր դռներն է բացել մարզաբնակ շուրջ 160 պատանու առջև` հնարավորություն ընձեռելով մարզվելու աշխարհի…

5 days ago

Կասպերսկին թարմացրել է ղեկավարների համար կիբեռանվտանգության իր առցանց խաղը

Կասպերսկի ընկերությունը թողարկել է թոփ-մենեջերների և գծային ղեկավարների համար նախատեսված Kaspersky Interactive Protection Simulation (KIPS) ինտերակտիվ թիմային խաղի թարմացված տարբերակը:…

5 days ago

Team Telecom Armenia-ի 25 Գբ/վ արագության NGN ցանցն արդեն հասանելի է 150 հազար տնային տնտեսության

Team Telecom Armenia-ի գերհզոր NGN ցանցին արդեն հասանելիություն ունի հանրապետության ավելի քան 150 հազար տնային տնտեսություն։ Առաջնահերթություն տալով համայնքների զարգացմանը՝…

1 week ago