Viber. Առցանց հաղորդակցության միտումները
Մարդիկ ավելի ու ավելի շատ են սմարթֆոնների միջոցով հաղորդակցվում շրջապատող աշխարհի հետ։ Գնումները, լուսանկարելը, հանգստավայրի ընտրությունը, նորություններին ծանոթանալը և, իհարկե, հաղորդակցվելն այսօր ամենից հաճախ իրականացվում է բջջային սարքերով: Հարկ է նշել, որ գործընկերների, հարազատների և ընկերների հետ շփումը մեծ մասամբ տեղափոխվել է առցանց հարթակներ: Եվ չնայած իրական աշխարհում հաղորդակցությանն ամբողջությամբ անհնար է փոխարինել, սակայն ապագայում սոցիալական ցանցերի և ակնթարթային մեսենջերների դերը մեզանից յուրաքանչյուրի կյանքում միայն կընդլայնվի:
Առցանց հաղորդակցությունն անընդհատ փոխակերպվում է. օգտագործելով Viber մեսենջերի օրինակը, ներկայացնենք, թվային հաղորդակցության միտումները մոտ ապագայում:
Օֆլայնից առցանց
Համաճարակը մեծապես արագացրեց բազմաթիվ բիզնեսների, հատկապես փոքր և միջին ընկերությունների թվային վերափոխումը։ Այժմ թվայնացումը դարձել է ոչ թե ցանկալի, այլ անհրաժեշտ քայլ բոլորի համար, ովքեր ցանկանում էին պահպանել և բարձրացնել շուկայում աճի տեմպերը։ Հաճախորդների հետ հաղորդակցվելու համար ձեռնարկատերերը փորձել են ամրապնդել իրենց առցանց ներկայությունը՝ փորձարկելով նոր գործիքներ և հաղորդակցման ուղիներ: Օրինակ, սոցիալական ցանցերով իրեր ընտրելն ու պատվիրելը դարձել է տարածված երևույթ. շատ բրենդներ և ընկերություններ ստիպված են եղել արագորեն հարմարվել և երբեմն զրոյից իրենց գործառնական գործընթացները կառուցել սպառման նոր մոդելներին:
Մոտ ապագայում մեր սիրելի բրենդներն էլ ավելի ակտիվ կշփվեն թիրախային լսարանի հետ ակնթարթային մեսենջերներում. օրինակ, Viber-ի ալիքները թույլ են տալիս արագ «առաքել» նորություններ և հետաքրքիր բովանդակություն այնտեղ, որտեղ հաճախորդը անպայման կտեսնի այն։ Viber-ի ալիքներում, օգտագործելով հարցումներ և գրառումների մեկնաբանություններ, ընկերությունները կարող են հասկանալ լսարանի կարծիքը, ներգրավել նրանց հաղորդակցության մեջ՝ դրանով իսկ մեծացնելով նրանց հետաքրքրությունը:
Ընկերությունների ներկայությունն ակնթարթային մեսենջերներում նաև հեշտացնում է հաճախորդների հետ շփումը. մենք սովոր ենք մեսենջերներով հաղորդագրություններ ուղարկել ընկերներին և գործընկերներին, ուստի ինչու՞ զանգահարել խանութ կամ լրացնել հետադարձ կապի հայտաձևը կայքում, եթե հնարավոր է շփվել անմիջապես հավելվածում։ Մեսսենջերների միջոցով աջակցությունը ոչ միայն ավելի հարմարավետ է դարձնում հանրության հետ շփումը, այլև նոր հնարավորություններ է բացում բիզնեսի օպտիմալացման համար, օրինակ՝ չաթ-բոտերի շնորհիվ։
Վիրտուալ օգնականներ և գործընթացների ավտոմատացում
Մեքենայի ուսուցման ալգորիթմների և նեյրոնային ցանցերի մշակման շնորհիվ տարեցտարի ավելի մատչելի է դառնում տարբեր գործընթացների ավտոմատացումը․ խոսքը վերաբերում է նաև հաղորդակցությանը: Առցանց հաղորդակցության կարևոր միտումներից մեկը չաթ-բոտերի հանրաճանաչության աճն է, որը հնրավորություն է տալիս մեսենջերնում զրույց վարել և արագ լուծել առօրյա խնդիրները։
Արհեստական բանականության և չաթ-բոտերի օգտագործումը թվային հաղորդակցության մեջ շարունակում է արագ աճել: Ըստ Business Insider Intelligence-ի զեկույցի, բոտերը մինչև 2024 թվականը կավելացնեն սպառողական մանրածախ ծախսերը մինչև 142 միլիարդ դոլար (2019 թվականին այն կազմում էր 2,8 միլիարդ դոլար): Միևնույն ժամանակ, ըստ SmarterHQ-ի, հաճախորդների 72%-ը կշփվի միայն անհատականացված հաղորդագրություններով։
24/7 ձևաչափով հասանելի չաթ-բոտերը հաջողությամբ փոխարինում են աջակցվման կենտրոններին բազմաթիվ ոլորտներում՝ սկսած սննդի պատվիրումից մինչև առողջապահություն, նվազեցնելով բիզնես ծախսերը և հնարավորությոն ընձեռելով հաճախորդներին օրվա ցանկացած ժամին կապ հաստատել ընկերության հետ սիրելի մեսենջերով: Եթե չաթ-բոտերում շփումն այժմ հիմնականում տեղի է ունենում տեքստային ձևաչափով, ապա շատ շուտով արհեստականինտելեկտի հնարավորությունները մեզ թույլ կտան ճշգրիտ ճանաչել ինտոնացիաներն ու դեմքի արտահայտությունները, այնուհետև մենք, հավանաբար, կկարողանանք ամբողջությամբ շփվել արհեստականօգնականների հետ տեսակապի միջոցով։
Ձայնային հաղորդակցություն
Խոսքի ճանաչման տեխնոլոգիաները գնալով կատարելագործվում են և տարածված են դառնում: Ձայնային օգնականները թույլ են տալիս տեղեկություններ փնտրել, զարթուցիչ տեղադրել և նույնիսկ ձայնով կառավարել կենցաղային տեխնիկան և հեռուստացույցը: Այս միտումը տարածվում է նաև առցանց հաղորդակցության վրա, շատերը նախընտրում են ձայնային հաղորդագրությունները կամ ձայնային հրահանգով տեքստի մուտքագրումը։
Հաշվի առնելով այս թրենդը՝ բրենդները պետք է մտածեն ձայնային բովանդակության ստեղծման մասին՝ փոդքաթներից մինչև կարճ աուդիո հաղորդագրություններ:
Համայնքներ և ալիքներ ըստ հետաքրքրությունների
Այսօր ակնթարթային մեսենջերները դադարել են լինել պարզապես տեղեկատվության անհատական փոխանակման միջոց՝ վերածվելով մեծ թվով մարդկանց միջև հաղորդակցության հարթակի և նույնիսկ նոր մեդիա ձևաչափի: Օրինակ, այս տարի Viber-ը ներկայացրեց հավելվածի թարմացված տարբերակը բովանդակություն ստեղծողների համար։ Մեկնաբանությունների, վերլուծությունների և հետաձգված հրապարակումների հնարավորություններով Viber ալիքները հատկապես հարմար են նրանց համար, ովքեր ցանկանում են գտնել նոր լսարան և անսահմանափակ թվով մարդկանց հետ կիսվել տարաբնույթ բովանդակությամբ։
Միայն ադմինիստրատորը կարող է գրառումներ ստեղծել Viber ալիքներում, ինչը թույլ է տալիս լիովին վերահսկել ալիքի բովանդակությունը և ընդգծել կարևոր հրապարակումները: Միևնույն ժամանակ, ալիքի բաժանորդները կարող են շփվել ալիքի ստեղծողների հետ՝ արտահայտել իրենց կարծիքը՝ թողնելով արձագանք, քննարկելով գրառումը մեկնաբանություններում կամ մասնակցելով հարցմանը։ Մանրամասն վերլուծությունը, որը հասանելի է ալիքի ադմինիստրատորներին, օգնում է ստեղծել հետաքրքիր և համապատասխան բովանդակություն բաժանորդների համար: Դիտումների, արձագանքների, գործունեության, տարիքի և տարածքային բաշխման մասին տվյալների մանրամասն վիճակագրությունը թույլ է տալիս վերլուծել լսարանի հետաքրքրությունները և օգտակար տեղեկատվություն ստանալ հետևորդների նախասիրությունների և ճաշակի մասին:
Ինտերակտիվ հաղորդակցություն
Մեսսենջերներն արտահայտիչ հաղորդակցության անծայրածիր հարթակ են, որ չի սահմանափակվում ուղղակի պարզ տեքստով: Ամեն ինչ սկսվեց փակագծերից, երկու կետից կամ ստորակետերից բաղկացած սմայլիկներից, հետո հայտնվեցին նկարների տեսք ունեցող սմայլիկներ, դրանք փոխարինվեցին էմոջիներով։ Այժմ, վիզուալիզացիայի բազմաթիվ ձևեր և տեսակներ են հասանելի՝ մեսենջերներն ունեն և՛ սթիքերներ, և՛ գիֆեր, իսկ որոշները՝ (օրինակ՝ Viber-ը) նույնիսկ AR դիմակներ:
Հետազոտությունները հաստատում են վիզուալիզացիայի արդյունավետությունը. օրինակ՝ ուղեղին փոխանցվող տեղեկատվության 90%-ը տեսողական է։ Բացի այդ, վիզուալների միջոցով ստացված տեղեկատվությունը 60000 անգամ ավելի արագ է ընկալվում, քան տեքստը։ Այդ իսկ պատճառով լուսանկարները, տեսանյութերը և էմոջիները հաղորդակցությունն ավելի բազմազան են դարձնում՝ օգնելով արտահայտել զգացմունքները և կիսվել հետաքրքիր բովանդակությամբ։ Օրինակ՝ Viber ալիքներում հրապարակումներին կարող եք վիզուալ պատկերներ ավելացնել՝ օգտագործելով հավելյալ իրականության դիմակներ (դրանք հասանելի են հենց մեսենջերում), սթիքերներ և GIF-եր, ինչպես նաև հարցումներ և վիկտորինաներ, որոնց միջոցով կարող եք պարզել բաժանորդների կարծիքը կամ խաղ վարել։
Վստահաբար կարելի է ասել, որ մեսենջերներն ապագայում առանցքային դեր կխաղան առցանց հաղորդակցության մեջ, իսկ նոր գործառույթներն ավելի ու ավելի շատ հաղորդակցային հնարավորություններ կընձեռեն բոլորին՝ բովանդակություն ստեղծողներից և բլոգերներից մինչև խոշոր ընկերություններ:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է