Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Tesla-ն փակում է Սան Մատեոյի գրասենյակը եւ ազատում շուրջ 200 աշխատակիցների
29/06/2022 16:21

Tesla-ն փակում է Սան Մատեոյի գրասենյակը եւ ազատում շուրջ 200 աշխատակիցների

Ամերիկյան Tesla Inc-ը փակում Է Սիլիկոնյան հովտի գրասենյակներից մեկը եւ ազատում շուրջ 200 աշխատակիցների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են The Wall Street Journal (WSJ) հրատարակության իրազեկ աղբյուրները:

Ընկերությունն աշխատակիցներին հաղորդել Է, որ փակում Է Սան Մատեոյի գրասենյակը եւ ազատում շուրջ 200 աշխատակիցների կեսից ավելիին:

Աշխատանքից հեռացվողների մեջ մտնում են ինչպես ժամավճարով, այնպես Էլ սովորական աշխատավարձ ստացող աշխատակիցները: Ընդ որում՝ գրասենյակի մյուս աշխատողները կարող են աշխատանքի անցնել ընկերության այլ ստորաբաժանումներում: WSJ-ի աղբյուրներից մեկի կարծիքով, հեռացվող աշխատակիցների պաշտոնները կարող են ավելի ցածր աշխատավարձով ստեղծվել այլ վայրերում:

Ավելի վաղ Tesla-ի ղեկավար Իլոն Մասքը հայտարարել Էր, որ ընկերությունը պլանավորում Է աշխատակիցների 10 տոկոսին կրճատել գլոբալ տնտեսության իրադրության պատճառով առկա անհանգստության ֆոնին:

Մասքը ճշտել Է, որ աշխատանքից հեռացումները չեն վերաբերի Էլեկտրամոբիլների եւ ակումուլյատորների, ինչպես նաեւ արեւային պանելների արտադրության աշխատողներին: Բացի այդ, նա նշել Է, որ ժամավճարով աշխատողների թիվը կարող Է ավելանալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: