Categories: Business

Հայտնի են SAP Startup Factory առաջին շրջափուլի մասնակիցները

Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (Business Angel Network of Armenia) հայտարարել է SAP Startup Factory անցած ստարտափերին։

Շուրջ 51 դիմումներից ընտրված 10 B2B թիմերը կմասնակցեն 16-շաբաթյա աքսելերացիոն ծրագրին, որի ավարտին հնարավորություն կունենան ընդգրկվել SAP Store-ում՝ ստանալով հասանելիություն SAP հաճախորդների բազային։ Մասնակիցները նաև աջակցություն կստանան շուկայում աճ ապահովելու, SAP ինտեգրացիաներ իրականացնելու և SAP Learning Hub-ից գիտելիքներ ստանալու համար։

SAP-ն աշխարհում առաջատար ձեռնարկատիրական հավելվածների մշակման ընկերություն է: Ունենալով մոտ 440.000 հաճախորդ աշխարհի 180 երկրներից՝ SAP-ի արժողությունն անցնում է 150 միլիարդ ԱՄՆ դոլլարը։ Ընկերությունը ներդրում է կատարել 110 տեխնոլոգիական ստարտափերում և գնել 70-ից ավել ստարտափեր։

SAP Startup Factory ընտրական փուլերում ժյուրի կազմի անդամներն էին Ռոման Գումենյուկը (Co-Innovation Architect at Global SAP Co-Innovation Lab Network), Անդրեյ Յակիմովը (Chief Technology Officer at SAP CIS), Ինբար Յակոբին (Program Manager at SAP.iO Foundry Tel Aviv), Կարեն Վարդանյանը (Fund Manager at Sprint Crowdfunders’ Fund, Partner at Formula VC), Գրիգոր Հովհաննիսյանը (Director at BANA – Business Angel Network of Armenia, Partner at Formula VC), Նիկիտա Ռաժեվը (Senior Business Development Manager at SAP) և Սթիվեն Թոնգը (Head at SAP.iO Foundry Singapore)։

Այսպիսով ընտրված ստարտափերն են՝

SAP Startup Factory աքսելերացիոն ծրագիրը համախմբել է միջազգային և տեղացի լավագույն մենթորներին, SAP մասնագետներին և ստարտափ էկոհամակարգի փորձառու էքսպերտներին։

Մշակված լինելով անհատական սկզբունքով՝ ծրագիրը հնարավորություններ կստեղծի յուրաքանչյուր մասնակից ստարտափի հետագա զարգացման համար և կնպաստի հայկական ընկերությունների առաջխաղացմանը միջազգային շուկայում։

Հայաստանում SAP Startup Factory-ի հիմնումը հնարավոր է դարձել «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է  Եվրամիության և Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության կողմից, իսկ իրականացումն ապահովում է Գերմանիայի  Միջազգային Համագործակցության Ընկերությունը (ԳՄՀԸ):

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության  «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագիրը համաֆինանսավորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության և ԵՄ կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը մաս է կազմում Եվրամիության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության»: «ԵՄ –ն բիզնեսի համար» նախաձեռնության ITTD ծրագրի ընդհանուր նպատակն է ապահովել համընդհանուր,  համաչափ, ներառական զ…

BANA-ն (BANA – Business Angel Network of Armenia) առաջին և ամենաակտիվ բիզնես հրեշտակների ցանցն է Հայաստանում: Վերջինիս առաքելությունն  է միավորել աշխարհի  առաջատար հրեշտակ ներդրողներին և լավագույն հայ ձեռնեցներին: BANA-ն իրականացնում է ստարտափ էկոհամակարգերի ձևավորմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ, ինչպիսիք են օրինակ բիզնես ինկուբատորների ստեղծումը և հաջող իրականացումը, համաժողովների, ուսումնական միջոցառումների      կազմակերպումը և ստարտափերի համար նախատեսված այլ տարբեր միջոցառումները:

SAP-ն աշխարհում առաջատարն է՝ ձեռնարկատիրական հավելվածների մշակման բնագավառում: SAP լուծումներից ու ծառայություններից օգտվում է մոտ 440.000 հաճախորդ՝ աշխարհի 180 երկրներից: 1992 թ. Մոսկվայում բացվեց SAP SE գրասենյակը: Ներկայումս SAP-ն ԱՊՀ երկրներում ունի մոտ 1.300 աշխատակից: 2012թ. Մոսկվայում SAP LAB կողմից հիմնադրվեց գիտահետազոտական կենտրոն, որը մասնաճյուղ ունի նաև Սանկտ-Պետերբուրգում: Ավելի քան 29 տարիների ընթացքում, SAP-ն աջակցել է ռուսական ընկերություններին՝ վերափոխել և օպտիմալացնել իրենց բիզնեսը՝ հիմնվելով նորարարական լուծումների վրա: SAP-ը  համակարգչային ծրագրեր մշակող միակ  միջազգային ընկերություններից է, որն ունի իր սեփական տվյալների կենտրոնը Մոսկվայում: 2018թ. Մոսկվայում բացվեց SAP թվային առաջնորդության կենտրոնը: Ընկերությունն ակտիվորեն ներդրումներ է կատարում վերապատրաստումների, մասնագիտական կարողությունների հզորացման և փորձագիտական էկոհամակարգերի զարգացման ոլորտում: Ավելի քան 130 համալսարաններ Ռուսաստանում և ԱՊՀ  երկրներում անվճար օգտվում են  SAP համակարգչային ծրագրերից՝ ուսումնական նպատակներով: 2016 թ-ից վեր բացվել են տասնյոթ SAP Next-Gen Lab-եր՝ ուսանողների և երիտասարդ ՏՏ մասնագետների համար նախատեսված նորարարական կենտրոններ:

Recent Posts

Վիվա-ՄՏՍ. նորագույն «iPhone 13» մոդելային շարքի սմարթֆոններն արդեն վաճառքում են

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ նոր՝ «iPhone 13» մոդելային շարքի սմարթֆոնները հոկտեմբերի 15-ից կարելի է գնել Վիվա-ՄՏՍ-ում: iPhone 13 Pro Max,…

3 days ago

Ucom-ում պաշտոնապես մեկնարկել է iPhone 13-ի վաճառքը

Սույն թվականի հոկտեմբերի 14-ին, ժամը 23։30-ին, Հյուսիսային պողոտա 1/2 հասցեում տեղակայված Ucom սպասարկման կենտրոնում տեղի ունեցավ Apple ընկերության iPhone 13…

3 days ago

Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ նոր՝ «iPhone 13» և «iPhone 13 Pro» մոդելները 2021թ. հոկտեմբերի 15-ից կլինեն վաճառքում: Մինչ այդ՝ մոդելները…

6 days ago

Beeline-ում մեկնարկել է iPhone 13-ի նախավաճառքը

Team Telecom Armenia–ն (ապրանքանիշը՝ Beeline) տեղեկացնում է, որ iPhone 13 մոդելի սմարթֆոններրն արդեն հասանելի են նախապատվերի համար: Գրանցել նախապատվերը հնարավոր…

6 days ago

Մեկնարկում է Հայկական ինտերնետ կառավարման 6-րդ համաժողովը

Հոկտեմբերի 8-ին մեկնարկում է Հայկական ինտերնետ կառավարման 6-րդ համաժողովը (ArmIGF 2021), որը կազմակերպել է ՀՀ ինտերնետ կառավարման համաժողով միջգերատեսչական խումբը…

2 weeks ago

ռեԱրմենիա. Միասնական տեխնոլոգիական հարթակ՝ խնդիրներ բարձրաձայնելու, լուծումներ գտնելու և իրագործելու համար

Հայաստանում պատերազմից հետո շատերն են փորձում օգնել մեր երկրին, և տարբեր բարեգործական նախաձեռնությունների թիվն աճում է օր օրի: Գումարներ են…

2 weeks ago