Օգոստոս, 2020
August 2020
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
2020թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալն աճել է 47.82%-ով
24/07/2020 19:10

2020թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալն աճել է 47.82%-ով

Պետական Եկամուտների Կոմիտեի կողմից հրապարակվել է ՀՀ 1,000 խոշոր հարկատու ընկերությունների 2020թ. հունվար-մարտ ամիսների ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։ Այս մասին տեղեկացնում է «Բիզնես 24»-ը։

ՄՏՍ Հայաստանը (Վիվա-ՄՏՍ) զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 10-րդ հորիզոնականը։ Ընկերությունը մուծել է 6.89 մլրդ դրամ հարկ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 199.29%-ով կամ 4.59 մլրդ դրամով։

ՎԵՈՆ Արմենիան (Beeline) զբաղեցնում է խոշոր հարկ վճարողների ցուցակի 15-րդ հորիզոնականը։ 2020թ. առաջին կիսամյակում ընկերությունը մուծել է 4.25 մլրդ դրամ հարկ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 36.52%-ով կամ 1.14 մլրդ դրամով։

17-րդ հորիզոնականում Յուքոմն (Ucom) է: Ընկերությունը մուծել է 3.92 մլրդ դրամ հարկ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 18.67%-ով կամ 0.9 մլրդ դրամով։

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ (Ռոստելեկոմ) ընկերությունը ցուցակի 113-րդ հորիզոնականում է։ Ընկերությունը մուծել է 0.81 մլրդ դրամ հարկ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 61.66%-ով կամ 0.31 մլրդ դրամով։

Առաջատար 4 հեռահաղորդակցական ընկերության կողմից մուծվել է 15.86 մլրդ դրամ հարկ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 5.13 մլրդ դրամով կամ 47.82%-ով։

Վերոնշյալ հեռահաղորդակցական ընկերություններին բաժին է ընկնում 1,000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 3.22%-ը։ 2019թ.-ի համանման ցուցանիշը 2.10% էր։

Լրահոս