Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Կամավորական շարժման ուժը․ «WCIT 2019»-ը հայտարարում է կամավորական շարժման մեկնարկի մասին
20/08/2019 07:58

Կամավորական շարժման ուժը․ «WCIT 2019»-ը հայտարարում է կամավորական շարժման մեկնարկի մասին

«WCIT 2019» -ՏՏ համաշխարհային համաժողովի գրասենյակը հայտարարում է կամավորական շարժման մեկնարկի մասին։ Այսօրվանից բոլոր ցանկացողները կարող են միջոցառման պաշտոնական կայքում լրացնել հայտը, որի համար դիմողի հիմնական տեղեկություններից բացի, պահանջվում է նաև մասնակցության մոտիվացիայի մասին տեսահոլովակ։ Հայտերի ներկայացման ժամկետն ընդամենը 10 օր է։

«WCIT 2019» –ՏՏ համաշխարհային համաժողովը՝ ՏՀՏ աշխարհի խոշորագույն ու հեղինակավոր միջոցառումներից մեկը, այս տարի տեղի կունենա Երևանում՝ Հայաստանում, Հոկտեմբերի 6-9-ին։

«Հաշվի առնելով փաստը, որ հայտը բացելուց դեռևս շաբաթներ առաջ անհավանական քանակի զանգեր ու դիմումներ էինք ստանում, արդեն պարզ է, որ մրցակցությունը մեծ է լինելու։ Ընտրությունը կատարելիս նախապատվությունը կտրվի ՏՏ ոլորտի աշխատակիցներին և ուսանողներին, մի քանի լեզուների իմացությամբ հավակնորդներին, որոնք ժամանակի համատեղության որևէ խնդիր չեն ունենա, մեծ էնտուզիազմ ու ճկունություն կցուցաբերեն»,- նշել է «WCIT 2019»-ի կամավորական կորպուսի ղեկավար Ղազար Հակոբյանը։

Բարձրաստիճան հյուրերին ուղեկցող կամավորների ընտրությունը կկատարվի ավելի խիստ չափանիշներով․ նախապատվությունը կտրվի Հայաստանը, Երևանը, ՏՀՏ ոլորտը լավագույնս ճանաչող լեզուների իմացությամբ մասնագետներին ու հավակնորդներին։

Ընտրվող 250 կամավորների համար վերապատրաստումներ կանցկացվնեն, իսկ մասնակցությունից հետո հավաստագրեր ու հուշանվերներ կստանան։