Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է Apple համակարգիչներից՝ հօգուտ Արմթաբի
04/07/2018 12:14

Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է Apple համակարգիչներից՝ հօգուտ Արմթաբի

Կառավարության այսօրվա արտահերթ նիստին գործադիրը նախապատվություն էր տվել հայկական արտադրանքի «Արմթաբ» համակարգիչներին։

«Դուք երևի նկատեցիք, որ կառավարության նիստի համակարգչային ապահովումը փոխվել է, ու սա կապված չէ դահլիճի փոփոխության հետ, այլ՝ մոտեցման փոփոխության։ Ինչպես տեսնում եք, հայկական արտադրության համակարգիչներ են տեղադրված այս դահլիճում, փոփոխություն տեղի է ունենալու նաև վերևի դահլիճում։ Սա մեր քաղաքական մոտեցումն է»,- այս մասին նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև կոչ արեց քաղաքացիներին նախապատվություն տալ հայկական արտադրությանը։ Բացի այդ, նշեց, որ նման փոփոխություն առաջարկում է կատարել նաև ԱԺ դահլիճում։

«Ես հույս ունեմ, որ այս ուղերձը հստակ կընկալվի և՛ Հայաստանում, և՛ սահմաններից դուրս», – հավելեց վարչապետը։