Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Կկայանա «ՈԶՆԻ 2017» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթի մրցանակաբաշխությունը
05/06/2017 23:33

Կկայանա «ՈԶՆԻ 2017» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթի մրցանակաբաշխությունը

Ս/թ հունիսի 6-ին, ժամը 1300-ին Մերգելյան ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում տեղի կունենա «Ոզնի» ամենամյա համակարգչային մրցույթի մրցանակաբաշխությունը:

Մրցույթի նպատակն.

– բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ նրանց համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց նորորարական գաղափարները, ստուգելու սեփական կարողությունները:
– ստեղծել հարթակ մարզերի և մայրաքաղաքի ուսուցիչների համագործակցության և փորձի փոխանակման համար:

Այս տարի մրցույթին մասնակցեցին 6-10-րդ դասարանների շուրջ 300 աշակերտներ Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներից, ինչպես նաև ՀՀ որոշ ուսումնական հաստատություններում գործող ռոբոտաշինության խմբակներից աշակերտներ: Մրցույթի արդյունքում 31 աշակերտ կստանան պատվոգրեր և մրցանակներ, իսկ եզրափակիչ փուլիս մյուս մասնակիցներին կտրվի վկայագրեր:

Այս ծավալի մրցույթն առանձնահատուկ է նրանով, որ մասնակցության վճար չի գանձվում: «Ոզնի» ամենամյա համակարգչային մրցույթն իր ձևաչափով միակն է: Այն խթանում է դպրոցներում ՏՀՏ որորտի զարգացմանը: «Ոզնի»-ն ստեղծվել է 2010թ.-ին։

«Ոզնի» համակարգչային մրցույթի հիմնադիր-հեղինակներն են՝ Ռուզան Նիկոյանը և Մարիաննա Թովմասյանը։