Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Nokia-ն վերադառնում է սմարթֆոնների շուկա
22/11/2016 21:40

Nokia-ն վերադառնում է սմարթֆոնների շուկա

HMD Global ընկերությունը պատմել Է արդեն 2017 թվականին Nokia բրենդի ներքո սմարթֆոնների պլանավորվող արտադրության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Nokia's Capital Markets Day 2016-ի ներդրողների համար միջոցառման պաշտոնական տեղեկագրում:

Չհաստատված տվյալների համաձայն՝ առաջին սարքերը կներկայացվեն արդեն MWC 2017 ցուցահանդեսում, որը տեղի կունենա հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին: Դրանցից մեկը կդառնա Nokia D1C-ը, որը կստանա Full HD-ով 5,5-դյույմանոց Էկրան, ութմիջուկանի Snapdragon 430 պրոցեսոր և երեք գիգաբայթ օպերատիվ հիշողություն:

Սմարթֆոնը կաշխատի Android 7.0 Nougat-ի նոր տարբերակով: Նաև HMD-ն պատրաստվում Է զարգացնել մյուս ուղղությունները: