Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Պաշտպանության Նախարարություն․ ՏՏ ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ
30/05/2016 20:52

Պաշտպանության Նախարարություն․ ՏՏ ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով, հայտարարում է մրցույթ, որին կարող են մասնակցել 2016թ․ ամառային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա և ՏՀՏ և ԲՏ ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ և համապատասխան խնդիրներ լուծելու պրակտիկ հմտություններ ունեցող զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային ադմինիստրատոր, ցանցեր, կիբերանվտանգություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մրցույթում հաղթած զորակոչիկներն ժամկետային զինվորական ծառայության կնշանակվեն ՀՀ ԶՈՒ կապի և ԱԿՀ վարչության հատուկ ստորաբաժանումներում։

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև հունիսի 10-ը կարող են ուղարկել իրենց տվյալները (անձնագիր, կրթությունը հավաստող փաստաթուղթ, ինքնակենսագրություն, մասնագիտացված կազմակերպության միջնորդություն և, առկայության դեպքում, մասնագիտական հավաստագրերի պատճեն) [email protected] էլ. hասցեով, hեռախոս` +374 10 294416: