Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
SanDisk-ը 200 GB ռեկորդային ծավալով հիշողության քարտ է արտադրել
03/03/2015 13:03

SanDisk-ը 200 GB ռեկորդային ծավալով հիշողության քարտ է արտադրել

Հիշողության կրիչների և սարքերի արտադրության համաշխարհային առաջատար SanDisk ընկերությունը ստեղծել է ռեկորդային՝ 200 GB, ծավալով microSD քարտ, որի աշխատանքի արագությունը կազմում է մինչև 90 մբ/վ: Նախատեսված է, որ քարտը հիմնականում պետք է օգտագործվի սմարթֆոնների կողմից, սակայն դեռևս ոչ բոլոր սմարթֆոններն են, որ տեխնիկապես «ունակ» են կրելու նման ծավալով քարտ:

Քարտի կառավարման նպատակով SanDisk-ի կողմից ստեղծվել է նաև հատուկ հավելված՝ Memory Zone, որը մասնավորապես մշատպես կստուգի սմարթֆոնի հիշողությունը և դրա սպառման դեպքում կառաջարկի տվյալները տեղափոխել դեպի քարտ: 200 GB ծավալով քարտի արժեքն այս պահի դրությամբ բավական բարձր է՝ մոտ 400 դոլար: