Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Canon-ը 2,8 մլրդ դոլարով գնում է Axis-ը
12/02/2015 12:55

Canon-ը 2,8 մլրդ դոլարով գնում է Axis-ը

Ֆոտոապարատների և տեսախցիկների արտադրության համաշխարհային առաջատար ճապոնական Canon ընկերությունը հայտարարել է շվեդական Axis Communications-ը 23,6 մլրդ շվեդական կրոնով (2,8 մլրդ դոլար) ձեռք բերելու մասին, ընդ որում` այս գործարքը խոշորագույնն է Canon-ի պատմության մեջ: Այս մասին հաղորդում է Բիզնես 24-ը: 

Շվեդական Axis-ը արտադրում է տեսահսկող սարքավորումներ, որոնք մասնավորապես կիրառվում են խաղատներում և առևտրային կենտրոններում: Քանի որ Canon-ը ունի նմանատիպ ստորաբաժանում, ուստի տվյալ շուկան իր համար հեռանկարային է համարում:

Ֆոտոապարատների և տեսախցիկների նկատմամբ պահանջարկի ընդհանուր թուլացման ֆոնին Canon-ը փորձում է իր բիզնեսը դիվերսիֆիկացնել տպիչների և համակարգչային աքսեսուարների արտադրության գծով` հավելելով լրացուցիչ ծառայություններ: