Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Չինաստանը մոտ 1 մլրդ դոլարով տուգանել է Qualcomm ընկերությանը
11/02/2015 14:10

Չինաստանը մոտ 1 մլրդ դոլարով տուգանել է Qualcomm ընկերությանը

Չինական իշխանությունները հակամենաշնորհային հետազոտությունների արդյունքում սմարթֆոնների համար նախատեսված պրոցեսորների խոշորագույն արտադրող Qualcomm ընկերությանը տուգանել են երկրի համար ռեկորդային համարվող 6,09 մլրդ յուանով (ավելի քան 993 մլն դոլար): Այս մասին հաղորդել է ՉԺՀ զարգացման և բարեփոխումների հարցերով պետական կոմիտեն: Ընդ որում` տուգանքի չափը համարժեք է Qualcomm-ի` չինաստանյան շուկայում իրականացրած վաճառքների 8%-ին:

ՉԺՀ պետկոմիտեի փաստաթղթում նշված է, որ ամերիկյան ընկերությունը իր արտադրանքի համար սահմանել է մենաշնորհային բարձր գներ, անհիմն կերպով բարձրացրել իր պատենտներից օգտվելու համար սահմանված հարկումները:

Նշենք, որ 2013 ֆինանսական տարում Qualcomm ընկերության վաճառքները կազմել են 24,9 մլրդ դոլար, որոնցից միայն 49%-ը բաժին  է ընկել չինական շուկային: Նշված ֆինանսական տարում ընկերությունն ընդհանուր առմամբ` իրացրել է ավելի քան 700 մլն պրոցեսոր:

Աղբյուրը՝ Բիզնես 24